Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչու է Սուրբ ծննդյան տոների սկիզբը նշանավորվում հենց Coca-Cola ընկերության գովազդով

Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչու է Սուրբ ծննդյան տոների սկիզբը նշանավորվում հենց Coca-Cola ընկերության գովազդով:

Ինչպե՞ս է ընկերությունը կարողացել հասնել նման արդյունքի: Ինչպե՞ս է կարողացել մեծացնել իր վաճառքի ծավալները տարեկան 25-ից (1886) մինչև 1,800,000,000 շիշ (2017):
Նախ և առաջ, սկսած 1931-ից, ընկերությունը կիրառել է շատ ճիշտ մարքեթինգային ու վաճառքային քայլեր՝ Cola-ն որպես տոնական ըմպելիք գովազդելու հարցում:
Այդ ստրատեգիայի առաջին կետը՝ Սանտա Կլաուսին գովազդի անբաժան մասը դարձնելն էր և դա բավական պատասխանատու խնդիր էր, քանի որ այն պետք է ընդունվեր բոլորի կողմից: Եվ քանզի ժամանակին չկար Սանտա Կլաուսի հստակ կերպար, ընկերությունն օգտագործեց Կլեմենտ Կլարկ Մուրի 1822-ի պոեմը՝ կերպարին կյանք տալու և նոր շունչ հաղորդելու համար: Այսպիսով ընկերությունը սկսեց ոչ միայն Cola-ն գովազդել, այլև ստեղծեց պատմության մեջ ամենահայտնի կերպարնեից մեկին, որն այսօր ճանաչված է ողջ աշխարհով մեկ:


Վաճառքային ստրատեգիայի երկրորդ կետը՝ տվյալ ժամանակաշրջանի տրենդերը ճշգրիտ օգտագործելն էր: Օրինակ, երբ 1930-ականների վերջին տարածված դարձավ Cola-ն միանգամից շշից խմելը, ընկերությունը սկսեց զուգահեռ արդեն գովազդել Սանտա Կլաուսին՝ կոլայի շիշը ձեռքին, այսպիսով համապատասխանելով ժամանակակից պատկերացումներին:
Երրորդ և կարևորագույն քայլը ժամանակաշրջանի կարևոր իրադարձություններն օգտագործելն էր: Օրինակ, ԱՄՆ-ում Մեծ Ճգնաժամից հետո, երբ երկիրը «շունչ էր քաշում», գովազդվում էր ընդմիջում անող Սանտա Կլաուսը: Նման խելացի գովազդներ ընկերությունը թողարկել է նաև Երկրորդ Աշխարհամարտի ընթացքում և դրա ավարտից հետո:
Այսպիսով, ճիշտ կերպարներին օգտագործելով, ժամանակակից տրենդերին հետևելով և իրադարձություններին համապատասխանելով, Coca-Cola կարողացել է դառնալ միջազգայնորեն ճանաչված ընտանեկան ըմպելիք: