Երբ կհոգնես աշխարհից … նստիր արեւի դեմ դիմաց ու փակիր աչքերդ։ Ետ մի գնա… Նարինե Բաղդասարյանի մոտիվացիոն գրառումը, սա անպայման կարդալ է պետք

Երբ կհոգնես աշխարհից … նստիր արեւի դեմ դիմաց ու փակիր աչքերդ։

Ետ մի գնա… Մի մեղադրիր ոչ ոքի այդպես էլ չիրականացած երազանքներիդ համար։ Ուժեղ լինեիր ավելի։ Մեռնելով պայքարեիր։ Եթե դու պատրաստ ես մեռնել հանուն ինչ -որ բանի, ուրեմն հաղթելու ես։ Կողքից շատ հեշտ են դիտվում ուրիշի հաջողությունները, բայց չենք մտածում, որ այդ հաջողակը քանի անքուն գիշեր է անցկացրել ու ինչերի միջով է անցել։ Մի մեղադրիր ծնողներիդ ոչ մի բանում, դու այս կյանքում հենց այդ ծնողներին ես արժանացել, իրենք էլ՝ քեզ ։ Հոգ տար նրանց մասին ոչ թե որպես պարտականություն, այլ սիրտդ բաց։ Չէ որ նրանք սիրում են քեզ։ Էգոիստ ենք այնքան, որ նույնիսկ աղոթքի մեջ ենք բարօրություն խնդրում Աստծուց, միայն ուզելու տեքստ է, բայց ոչ շնորհակալություն ՝ տրված ամեն հնարավորության համար։ Հաճախ կույր ենք լինում այնքան, որ չենք տեսնում հնարավորությունը։ Թող շնորհակալությունդ դառնա աղոթք։ Մի կոտրվիր, երբ քեզ կոտրում են խոսքով, մտքով, հայացքով։

Քեզանից է կախված, թե արդյուք «կվերցնես »ու ներս կտանես այդ «ծրագիրը»։ ՈՒՂՂԱԿԻ ՄԻ ՎԵՐՑՐՈՒ։ Դա քո ձեռքում է, ավելի ճիշտ մտքային պլանում։ Գնա այնտեղից, որտեղ քեզ չեն սիրում։ Չսերն ակնհայտ է միշտ ու ոչ մի կեղծ ժպիտ չի կարող քողարկել Չսիրո ուժը։ Այն կեղծել չի լինում։ Չափազանց կոպիտ է «նուրբ »քողով ծածկելու համար։ Երբ ընկնում ես, ուժերդ հավաքիր ու վեր կաց։ Դու կարող ես։ Հիշիր, որ փոսերից բացի բարձունքներ էլ կան։ Փոսից դուրս չեկողը սար չի բարձրանալու։ Ում ուզում ես սերդ խոստովանես, խոստովանիր։ Սերը ոլորտում սփռելը վարդաբույր աուրա է ձեւավորում։ Ուզում ես բացես սիրտդ՝ բացիր… ում մո՞ տ։ Աստծու մոտ։ Նա միշտ է անդավաճան ։ Արժեվորիր կյանքիդ յուրահատուկ հանդիպումները։ Փորձիր գիտակցես դրանք ինչի համար են քեզ տրվել։ Ընդունիր կյանքիդ խաչը, բայց եւ անշարժ մի մնա, չէ որ դու ես կերտում քո ապագան։ Մայր բնությանը սիրիր այնպես, ինչպես մորդ։ Հենց վատ ես զգում , վազիր գիրկը, փարվիր հողին ու տաքացիր արեւի տակ։ Մորդ գիրկը կհիշես։ Հիշիր, որ երբեք

մենակ չես, դա ընդամենը քո զգացողությունն է։ Քեզ սիրողներ միշտ կան, ատողներ նույնպես։ Ամեն լուսաբացդ հնարավորություն է ավելի լավը դառնալու, մի բան փոխելու։
Լույսի ճանապարհին
Նարինե Բաղդասարյան

Понравилась статья? Поделиться с друзьями: