Երբ տարիներ շարունակ մարդիկ ապօրինի աշխատել են, բայց հիմա կուրծք են ծեծում, որ իրենց թույլ չեն տալիս օրենքով աշխատեն…

Երբ տարիներ շարունակ մարդիկ ապօրինի աշխատել են, բայց հիմա կուրծք են ծեծում, որ իրենց թույլ չեն տալիս օրենքով աշխատեն ու օրենքն էլ իրենց պատկերացմամբ հին օրերի ապօրինի դրամահավաքն է, մի տեսակ կորում է չես կարողանում հասկանալ իրականությունը։

Ժամանակին բոլորս էլ տեսել ենք, ինչպես էին փողոցում առևտուր անողները օրեկան 500 դրամից սկսած վճարում էին ոստիկաններին ու թաղապետարանների աշխատողներին։ Վատագույն դեպքում քացով խփում արկղերը ջարդում էին, որ հավաքեյին փողոցում դրված ապրանքների վաճառքը։

Հիմա չեմ կարում հասկանամ, թե պահանջների որ մասում չեն կարողանում իրար հասկանալ։ Դեկտեմբերին բոլորին մեկ ամիս ժամանակ տվեցին, որպեսզի պատրաստվեն բակերը ու քաղաքի տարածքները լքելու, հետո որոշվեց, որ շուկաներ են տրամադրելու, որ մարդիկ նորմալ առևտուր անեն։

Հիմա հասկանալա պետք՝ շուկան տրամադրվել է ու մարդիկ չեն ցանկանում այդտեղ աշխատել, թե՞ շուկաները չեն տրամադրվել ու մարդիկ աշխատելու տեղ չունեն։ Ամենահեշտ կարգավորվող հարցը երևի հենց սա էր, բայց արդեն երկու ամսից ավել մեկը մյուսին չեն կարողանում հասկանալ։

Երեկ լսեցի, որ հայտարարում են, որ խանութներից գյուղմթերքը հանեք հետո կգնանք շուկայում կաշխատենք, հետո ասում են էլի ժամանակ տվեք փողոցում աշխատենք, մինչև հարցը լուծվի։ Չի կարելի էլի մենակ անձնական շահով պահանջներ ներկայացնել ու ամեն ամիս ևս ժամանակ խնդրել փողոցում ապօրինի աշխատելու համար։

Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան

Понравилась статья? Поделиться с друзьями: