Երբ Ֆրանսիայի դեսպանը ուշգիշերային գրառում է անում, դա վկայում է մի բան, որ լարվածության հրահրման «խաղադրույքը» բավականին բարձր է եւ լուրջ․․․

Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որոնք ստույգ գիտեն, թե ինչու է Էրդողալիեւը դարձյալ սրում իրավիճակը սահմանին, եւ

ինչու հենց Երասխում: Կարող ենք դիտարկել տարբեր, հաճախ տրամագծորեն հակառակ վարկածներ: Կարող է լինել ճնշում Ռուսաստանի վրա՝ ընդհուպ Արեւմուտքի հետ համաձայնեցված, որովհետեւ միջինասիական հրդ եհի առաջ կանգնած Ռուսաստանին Կովկասում կայծեր բոլորովին պետք չեն: Ընդ որում, որոշակի սահմանում Ռուսաստանն էլ իր հերթին դա կարող է դիտարկել Հայաստանի վրա ճնշման միջոց, մի կողմից Արեւմուտքի հետ գործակցության հարցում արգելակների, մյուս կողմից եռակողմ ձեւաչափում թուրք-ադրբեջանական օրակարգով զիջումների, որպեսզի այդպիսով կարողանա հասնել իր համար կայունության

կանխատեսելի ու կառավարելի առավելագույն վիճակի: Եվ իհարկե կարող է լինել տարբերակ, երբ Ռուսաստանն է փորձում Էրդողալիեւի հետ համաձայնեցված ճնշում բանեցնել Հայաստանի վրա՝ «սուր եւ զգայուն» հարցերի օրակարգովԼ Երբ Ֆրանսիայի դեսպանը ուշգիշերային գրառում է անում, դա վկայում է մի բան, որ լարվածության հրահրման «խաղադրույքը» բավականին բարձր է եւ լուրջ: Բայց ինչն է բովանդակության առանցքում: Անհրաժեշտ է դրա վերաբերյալ տեղեկատվություն, հասկանալու համար, թե ով է բլեֆով խաղում, եւ ում են քաշում խաղի մեջ, ու ինչ խաղի մեջ:

Հ.Գ եվ թերեւս մի վարկածի մասին էլ: Չեմ բացառում, որ Էրդողալիեւը ունի կասկած, որ Հայաստանի հանդեպ Եվրաատլանտյան հետաքրքրության աճն ու աշխուժացումը կարող է լինել ՌԴ վերնախավի առնվազն որոշակի շրջանակի հետ համաձայնեցված: Դրա համար կարող են լինել մի շարք պատճառներ:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: