Երեխայի ծննդյան միանվագ նպաստի ամսական առավելագույն գումարը 25.000 դրամից դառնում է 50.000 դրամ:

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի խոսքով՝ փոփոխության համաձայն, երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25 հազ. դրամից բարձրացվում է 50 հազ. դրամ:

Ընդ որում, այսուհետ դրամագլուխը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած՝ նախկինում երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: