Երեկ երեկոյան երկու ոստ իկան մա հացել են ավտ ովթարից: Բայց ամենակարևորն այլ է. ինչպե՞ս կարող է ոստիկանը պահանջել այլ վարորդներից ու ուղևորներից ամրակապվել, եթե ինքը չի ամրակապվում․․․

Ոստ իկանության ծառայողները պետք է ամրակապվեն (նաև բնակավայրերում)

Երեկ երեկոյան երկու ոստ իկան (պարե կապահակակետային ծա ռայության ծառայող) մա հացել են ավտ ովթարից: 2018 թվականի հունվարին երկու ոս տիկան (ճանապարհային ոստ իկանության ծառայող) մա հացան ավտովթարից:
Կարիք չկա գրելու, թե ինչ կարևոր ու փրկող դեր ունի ամրագոտին՝ սկսած 20 կմ/ժ արագությունների դեպքում — դա գիտությունն ու վիճակագրությունը վաղուց են ապացուցել: Մահ ացիությունը 60+ տոկոսով պակասում է առջևի ուղևորի ու վարորդի համար, 40+ տոկոսով՝ ետևի ուղևորների համար:

 


Բայց հարցս հետևյալն է. ինչո՞ւ ոստ իկանները չեն ամրակապվում: Ոս տիկանն էլ է մարդ, ոս տիկանն էլ է ընկնում վթ արի մեջ, ոս տիկանն էլ կարող է վիրա վորվել կամ մա հանալ:
Բայց ամենակարևորն այլ է. ինչպե՞ս կարող է ոստիկանը պահանջել այլ վարորդներից ու ուղևորներից ամրակապվել, եթե ինքը չի ամրակապվում: Նման մոտեցումը վարորդի մոտ ստեղծում է տպավորություն, որ պահանջը ձևական է ու չունի անվտանգության ապահովման նպատակ: Բայց եթե պարտավոր չեն, ուրեմն աստված իրենց երաշխավորու՞մ է վթարներից:
Այո, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն ոստիկանները կարո

ղ են բնակավայրերում չամրակապվել (բնակավայրից դուրս օրոնքով էլ են պարտավոր):
Հ.Գ. 2018 թվականի հունվարին ՃՈ երկու ոստիկանների մահվանից հետո («Ճվ-ճվ Արոյի» վթարը) Վլադիմիր Գասպարյանին առաջարկեցի, որ բոլոր ոստիկաններին հրանագվի բնակավայրում ամրակապվել: Առաջարկս ընդունեց, հրահանգեց, բայց այդ ամրակապվելը տևեց 2-3 շաբաթ:
Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: