Երեւանում արթուն լինելու մասին Ֆրանսիայի դեսպանի գրառումն իհարկե գրառում էր Ֆրանսիայի «արթուն» լինելու մասին: Դեռ ամիսներ առաջ կարծիք հայտնեցի, որ Ֆրանսիան ներկայացնում է ռեգիոնում նոր դերի հայտ, ինչը համաձայնեցված է Վաշինգտոնի հետ

Երեւանում արթուն լինելու մասին Ֆրանսիայի դեսպանի գրառումն իհարկե գրառում էր Ֆրանսիայի «արթուն» լինելու մասին: Դեռ

ամիսներ առաջ կարծիք հայտնեցի, որ Ֆրանսիան ներկայացնում է ռեգիոնում նոր դերի հայտ, ինչը համաձայնեցված է Վաշինգտոնի հետ: Այսօր արդեն դրա մասին տագնապով խոսում են ռուսական փորձագիտական շրջանակեր: Կասկածում եմ, կամ ավելի շուտ վարկած ունեմ, որ նրանց եվ պատվիրատուների տագնապի խորքում այն չէ, որ այդ դերը կլինճ ՌԴ հաշվին: Տագնապն այն է, որ այդ

դերը Թուրքիայի հաշվին է եւ կարող է փլուզվել Թուրքիայի վրա կառուցված ռուսական քաղաքականությունն ու Կրեմլում կամ Լյուբլյանկայում կայացվի դեպի եվրաատլանտյան քաղաքականության հետգործակցության «մեծ անցման» մասին որոշում: Այդ անցումը Ռուսաստանի պարագայում մի շարք պատճառներով պահանջելու է տարիներ, պահանջելու է քողարկումներ, տեղատվություն-մակընթացություններ, գուցե տասնամյակմերով չափվող, բայց այն դառնում է ռացիոնալ անխուսափելիություն:

Երասխում կրակոցներն Էրդողանի կասկածն ու մտավախությունն է այդ առնչությամբ, որի մյուս դրսեւորումը արդեն Արեւմուտքի ուղությամբ’ Հյուսիսային Կիպրոսի ադրբեջանական ճանաչման «ազդն»-ն է:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: