Երեք նախագահն էլ ինձ ու ինձ նման բազմաթիվ դեռահասների մանկություն ու պատանեկություն են պարտք

Երեք նախագահն էլ ինձ ու ինձ նման բազմաթիվ դեռահասների մանկություն ու պատանեկություն են պարտք

Գոհարը Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «98 թվական: Ես՝ վտիտ, թափանցիկ, մշտապես սոված դեռահաս: Մեր շենքում ապրում էր նախագահի աշխատակազմից կարևոր մեկը իր նորաստեղծ ընտանիքի հետ: Նախորդ ընտանիքից բաժանվել էր, ու նախկին կինն ամեն օր երեխաների հետ գալիս էր դռան տակ կանգնում հացի փող էր մուրում իրենց սոված երեխաների համար: Սա էլ արագ նստում էր «պադավատը» ու փախչում:

Նոր կնոջ քույրն էլ էր ապրում իրենց հետ: Իմ տարիքի մի աղջիկ էր:
Կարմիր թշերով, առողջ, թմբլիկ: Էն որ ասում են ճտան խնձոր: Մի անգամ նայեց վրաս ու ասեց՝ լսի, դու ի՞նչի ես էսքան լղար: Ես հպարտորեն գլուխս վեր տնկեցի ու ասեցի, որ չեմ չաղանում, տեսակս է այդպիսին:
Թմբլիկը գլուխը տմբտմբացրեց ու ասեց՝ չէ, տենց չեղավ, որ ձվածեղ ես սարքում, կարագը լավ բոլբոլ դիր:

Ես չասեցի թբլիկին, որ կարագ վերջին անգամ տեսել եմ Գորբաչյովի ժամանակ, և որ ձվի փոշին ու օգնության սոյան Կեսարի սեղանին վայել ճոխություն
էր մեր մենյուում:
Չասեցի, որովհետև նիհար, վտիտ, մշտապես սոված, բայց հպարտ դեռահաս էի:

Ու հիմա տարիներ անց, ասում եմ՝ երեք նախագահն էլ ինձ ու ինձ նման բազմաթիվ դեռահասների մանկություն ու պատանեկություն են պարտք»:

Ֆեյսբուք՝ Գոհար Հայրապետյան

Понравилась статья? Поделиться с друзьями: