«Երկար սպասված նորություն. Լուսանկարներում Երևանի Կասկադի շինարարության ավարտուն պրոյեկտն է:

Ռոման Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

 

 

«Երկար սպասված նորություն. Լուսանկարներում Երևանի Կասկադի շինարարության ավարտուն պրոյեկտն է:
Կասկադի համահեղինակ ճարտարապետ Ասլան Մխիթարյանը քաղաքային նոր իշխանությանը ներկայացրել է իր ր ծրագիրը:

Առաջին պրոյեկտում Ասլան Մխիթարյանը նախատեսում է կենտրոնական մասում կառուցել ունիվերսալ համերգային դահլիճ: Կասկադի ձախ մասում նախատեսվում է հյուրանոցային համալիրի կառուցում, իսկ աջ կողմում, 3000 մարդու համար նախատեսված բաց դահլիճ:

Մեկ այլ տարբերակով ճարտարապետը առաջարկում է հյուրանոցների փոխարեն կառուցել թանգարան (1200 քառակուսի մետր), իսկ աջ կողմում ` 1500 նստատեղ ունեցող Շառլ Ազնավուրի անվան դահլիճ:
Ըստ պրոյեկտի՝ նախատեսվում են նաև շատրվաններ, սրճարաններ, ժամանցի վայրեր և այլն:

Թանգարանն ու դահլիճը ծածկված կլինեն արեգակնային վահանակներով, որոնք կապահովեն տարածքի էլեկտրամատակարարումը: Գործելու է նաև բաց շարժասանդուղք:

Հիշեցնենք, որ Կասկադը կառուցվել է Ջերարդ Գաֆեսճյանի միջոցներով: Նա նախատեսել էր այստեղ թանգարան կառուցել նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հաթսոնի նախագծմամբ»: