Երկրորդ Ավարայր մեր ժողովրդին պետք չէր

ԵՐԿՐՈՐԴ ԱՎԱՐԱՅՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԵՏՔ ՉԷՐ

Շարմազանովը նեղվել էր ,որ Փաշինյանը զուգահեռ է անցկացնում իրենից առաջ եղած ՀՀ իշխանությունների և ֆաշիստական իշխանության միջև և ենթադրում , որ ստացվում է ֆաշիստական իշխանություններն են ազատագրել Արցախը, հաղթել երկու պատերազմում, ֆաշիստական իշխանությունների օրոք է ինքը դարձել պատգամավոր, դաշինքի ղեկավար:Հետո էլ հռետորական հարց է ձևակերպում,թե դա ինչպե՞ս է լինում:
Դե Էդուարդ ջան,եթե չգիտես և հարցնում ես,լուսաբանեմ:
Ի՞նչ է Ֆաշիզմը՝
Ֆաշիզմ, ավտորիտար ազգայնականության ծայրահեղական ձև է , որը դրսևորվում է դիկտատորական իշխանությամբ, ընդդիմության բռնի ճնշմամբ, արդյունաբերության ու առևտրի նկատմամբ վերահսկողությամբ:
Ասա որ ծանոթ կառավարման ձև է:
Վերլուծենք Ֆաշիզմի բաղադրիչներից որոնք են առկա եղել մինչ Փաշինյանական կառավարումը՝
—Ավտորիտար ազգայնականության ծայրահեղական ձև , որը դրսևորվում է դիկտատորական իշխանությամբ
Ձեզ համարում էիք,ազգի մեջ ազգ՝հիշում ես երևի,բոլոր ճանապարհները տանում են Մելիք Ադամյան,քո խոսքերն են:
Սրանից էլ լավ իրեն ազգ համարող կուսակցական ծայրահեղության և դիկտատորական իշխանության ձև:ՀՀԿ-ն մի ընտանիք է,Սերժ Սարգսյանը մեր հայրն է և անփոխարինելի ՀՀ ղեկավար,սա էլ է քո բառերը, Ինքդ ես Սերժ Սարգսյանին դիկտատոր հայտարարել ոչ թե Փաշինյանը:
Այստեղ կարելի է իրոք աչքերը չռել,գոնե թե պատմական փաստերը տեսնելու համար:
—Ընդդիմության բռնի ճնշումներ՝ ծիծաղելի է ,որ նույնիսկ սա վերլուծում ենք
1995 թ-ի ԱԺ ընտրություններից մինչև 2017 թ-ի ընտրությունները,գումարած Հոկտեմբերի 27 և Մարտի 1,քաղաքական հայացքների համար բանտարկված անձանցով լեփ լեցուն բանտեր,պետական և քաղաքական գործիչների սպանություններ,օրենսդիր և գործադիր իշխանության ֆիզիկական ոչնչացում Հոկտեմբերի 27-ին;
Համարենք որ ընդիմության բռնաճնշումները այնքան ակնհայտ են,որ կարող ենք համարել հանրահայտ փաստ և ապացուցման կարիք չկա:
Իսկ դրա հերքումը իրոք ծիծաղելի է:
Արդյունաբերության ու առևտրի նկատմամբ վերահսկողություն:
Քանի որ արդյունաբերությունից,ի տարբերություն Հիտլերի գլուխ այդպես էլ չհանեցիք, սկզբում վաուչերներով կոպեկներով սեփականաշնորհվեց ամբողջ ՀՀ տնտեսությունը և վաչառվեց օտարներին,ինչն էլ չհասցրեց Լևոնը,դուք տվեցիք ՌԴ-ին գույք պարտքի դիմաց:
Մոնոպոլիզացված տնտեսությունն էլ ինձ թվում է,ոչ մի բանական մարդու մոտ կասկած չի հարուցում:
Արձանագևենք
Մինչ Փաշինյանական ՀՀ Իշխանությունները ունեցել են Ֆաշիզմը բնութագրող պարտադիր բոլոր բաղադրատարերը և ակնհայտ է,որ Փաշինյանը չի սխալվել այս հարցում նույնպես:
Պատմությունը քիչ թե շատ իմանալու մասով
Նշում ես երկու պատերազմում հաղթանակ:
Առաջինը հիշում եմ Արցախյան գոյամարտ,ավարտվեց 1994-ին մինչ օրս պաշտպանվող հրադադարով:
Ի դեպ Ֆաշիստական Գերմանիան նույնպես հաղթանակներ էր տանում,այնպես որ պատերազմում հաղթելը չի կարող բնութագրել իշխանության ժողովրդավարությունը:
Բայց այ երկրորդ հաղթանակը չեմ կարողանում հիշել,եթե նկատի ունես որպես հաղթանակ ապրիլյան քառորյան,ապա այստեղ ոչ միայն աչքեր կչռվեն,այլ շատ պատմաբաններ ուղղակի ծիծաղից կուշաթափվեն:
800 հեկտարի կորուստ,100-ից ավել զոհ,միայն այն պատճառով,որ զորքը զինված չէր,տանկերը վառելիք չունեին իսկ գեներալները տուշոնկա էին գողանում ոչ մի կերպ հաղթանակ անվանել չի կարելի:
Կարելի է համարել ապրիլյան քառօրյան Հայ Ժողովրդի բարոյական հաղթանակ:
Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով,Ավարայրի ճակատամարտի բարոյական հաղթանակը մեր ազգին լրիվ բավական էր,բոլորը դա հիշում են և հավատա կրկնել պետք չէր:
Այնպես որ,հարգելի իմ Շարմազանով քո հարցազրույցի վրա կարելի է և ծիծաղել և աչք չռել,նույնիսկ առանց պատմությունից գաղափար ունենալու:
Բայց ես ցավում եմ,որ մեր երկիրը մոտ 25 տարի ղեկավարել են բարոյական արժեքներից զուրկ,սեփական ժողովրդին ատող ՖԱՇԻՍՏՆԵՐ:
Բայց պետք է խոստովանեմ:
Փաշինյանը համեմատության մեջ այնուամենայնիվ սխալվել է:
Ֆաշիստներն իրենց երկիրը չէին թալանում, միլիարդավոր դոլարներ չէին գողանում ու օֆշորներ տանում, կազինոներում պետության գումարները քամուն չէին տալիս, սաֆարիներում առյուծներ չէին սպանում, իրենց կանանց հիվանդանոցներ չէին նվիրում, փեսաները Վատիկաններում փողեր չէին լվանում, հեռուստաընկերություններ չէին առնում, ֆաշիստները ձեր համեմատ հարգելի Էդուարդ ունեին, ճիշտ է խեղված, սակայն ինչ-որ բարոյական սկզբունքներ:
Այնպես որ միգուցե մեր Վարչապետը,իր բարությունից ելնելով,այնուամենայնիվ ինչ որ մի տեղ գովել է ձեզ ,համեմատելով Ֆաշիստների հետ:.
Հարգանքներս
Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: