Երևան քաղաքը մաքրելու դրական և ոչ այդքան դրական կողմերը

Երևան քաղաքը մաքրելու դրական և ոչ այդքան դրական կողմերը։

Քաղաքը վերջապես սկսում է մաքրվել փողացային առևտրից ու իրար վրա լցված կայանված մեքենաներից, որը իրականում շատ լավ է ու հաճելի։

Փողոցները առավել հարմար են զբոսնելու համար, ճանապարհները փակ չեն արկղերով ու գետնին թափված հին միրգ բանջարեղենով։ Բացի դրանից քաղաքապետարանը նաև ուշադրություն է դարձրել խանութների դիմաց լցված ապրանքներին, որոնք կրկին մաքրվել են կրկին մարդկանց քայլելու համար նորմալ ճանապարհ է մնացել։ Վերջին կետը իմ վրա էլ է ազդել, բայց հանուն արդարության կարող եմ ասել, որ իրոք շատ հաճելի է այսպիսի տեսարանը։

Փողոցային առևտրի դեմ պայքարելու ժամանակ, քաղաքապետարանը մարդկանց այլընտրանք առաջարկեց՝ վայրեր, որտեղ կարող են հանգիստ իրենց առևտուրը անեն ու ոչ մեկին չխանգարեն, չկեղտոտեն քաղաքի տեսքը, բակերը և այլն։ Սա շատ դրական էր։

Հիմա անցնենք մեքենաների կայանմանը։ Մեքենաների կայանատեղիները մաքրելու ընթացքում մարդկանց դեռ այլընտրանք չեն առաջարկում, բացի՝ մի քիչ հեռու կանգնեք, սպասեք, մի լուծում կգտնենք և այլն։ Տեղից էլ ծանրաբեռնված Երևանի կենտրոնը նման կերպ ընդհանրապես կաթվածահար է լինելու, քանի որ իրոք մարդիկ չեն կարողանալու մեքենա կանգնեցնել, որովհետր երկրորդական փողոցներում և բակերում այդքան տեղ չկա, տեղից հիմա են լցված, էլ ուր մնաց որոշ կայանատեղիներ փակելուց հետո իրար գլխի կկանգնեն։

Սա իր հերթին իհարկե քաղաքի կենտրոնը գեղեցկացնում է ու աչքի համար շատ հաճելի է, բայց մյուս կողմից շատ անհարմարություններ է պատճառելու վարորդներին ու մարդկանց, որոնց բակերում փորձելու են տեղավորվել այդ վարորդները։ Ճիշտ կլիներ սկզբից խնդիրը լուծել, հետո մաքրել քաղաքը մեքենաներից։

Понравилась статья? Поделиться с друзьями: