Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դա տարանը փնտրում է Գառնիկ Իսագուլյանին։ Չեմ հեգնում և հայտարարությունը լուրջ է

Փնտրվում է Գառնիկ Իսագուլյանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դա տարանը /դա տավոր Մուրադ Հովակիմյան/ փնտրում է Գառնիկ Իսագուլյանին։ Չեմ հեգնում և հայտարարությունը լուրջ է։ Դեռևս այս տարվա հունվարին իմ կողմից հայց էր ներկայացվել Գառնիկ Իսագուլյանի դեմ՝ զրպ արտության հերքման ու փոխհատուցման պահանջով։ Հայտնի երևույթը հրապարակավ զրպ արտել էր, թե ես Թբիլիսիում ԱՄն դեսպանությունից 48 միլիոն ԱՄՆ դոլար եմ բերել Հայաստան։ Այս զրպարտության մեջ հիշատակված Լիլիթ Մակունցը նույնպես հայց է ներկայացրել դա տարան։ Մեր դա տարանները չեն գտնում Իսագուլյանին․․․ Հան ցադիմումի պատճենը և ծանուցումները ուղարկում են իր հայտնի հասցեով, ետ են գալիս որպես «չպահանջված»՝ ինչը իմ ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը և իրավախորհ րդատու Արտաշես Խալաթյանը մեկնաբանում են որպես հրաժարում հայցադիմումն ու ծանուցումն ստանալուց։ Դա տարանը այսօր որոշեց շարունակել Գառնիկ Իսագուլյանի փնտրտուքը։ Հենց տեղում ընդմիջում պահանջեցինք և զանգահարեցինք Լայվ նյուզ կայքի հեռախոսահամարով, որտեղ հաստատեցին այն հասցեն, ինչը նշել էինք հայցադիմումում, ու որով ուղարկվել էին ծանուցումները։ Դա տարանը հայտարարեց, որ անգամ դիմել են վարչական շրջանին՝ որպեսզի նրանց օգնությամբ ծանուցումն ուղարկեն։

Հրապարակավ ծանուցում էին արել նաև Ազդարարի միջոցով։ Այսօր, որքան էլ մենք դեմ էինք և գտնում էինք, որ դա տարանի այդ այլերից հետո դա տավարությունը պետք է շարունակվի առանց պատասխանող կողմի, ում քանի ամիս է պատշաճ ծանուցում են, դատավոր Մուրադ Հովակիմյանը հետաձգեց դա տական նիստը Իսագուլյանի «փնտրտուքը» շարունակելու համար։ Եթե մեր հայրենակիցներից որևէ մեկը տեղեկություն ունի Գառնիկ Իսագուլյանի մշտական գտնվելու վայրի մասին, խնդրում ենք մեզ հայտնել՝ դ ատարանին տրամադրելու համար։ Վաղ թե ուշ դա տավարությունը կայանալու է, Գառնիկ Իսագուլյանն էլ կամ հիմնավորելու է իր հրապարակած կեղծիքը, կամ ներողություն խնդրի ու փոխհատուցի պատճառված վնասը։

Կանխավ տեղեկացնում եմ, որ այո, պատասխա նատվության են ենթարկվելու ու պաշտոնազրկվելու են նաև նախկին իշխանությունների պատվերը կատարած ու կատարող դատավորները։ Ես այժմ բացառապես ինձ նվիրելու եմ այդ գործին։ Առաջիկայում Զարուհի Նախշքարյանի և վերաքննիչ դա տարանի ևս երկու դա տավոր հարց կմտցվի ԲԴԽ կարգապահական վար ույթի համար։ Վճռաբեկ պալատը դեռևս ապացուցելու օրեր ունի, թե որքանով է անկախ ու անկողմնակալ դա տաքն նություն իրականացնում։ Ի գործ ՀՀ քաղաքացին անկախ դա տարան ունենալու է։
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: