Զատկի համեղ չամիչով փլավը լավաշով.

Ահա, թե ինչպես են պատրաստում Զատկի ամենահամեղ լավաշով չամիչով փլավը. շատ պարզ և հեշտ
եղանակ, համից չեք կշտանա:

Չամիչով փլավի բաղադրությունը՝

  • 300 գրամ բրինձ
  • 200 գրամ սալորաչիր (չրերի տեսականին թողնում ենք ձեր ցանկության)
  • 100 գրամ չամիչ
  • 1 հատ լավաշ
  • 150 — 200 գրամ յուղ, կարող եք հետն էլ կարագ օգտագործել համեղ է ստացվում
  • աղ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

Սկզբից բրինձը լավ լվանում ենք մինչև ջուրտ պարզի, ջրին ավելացնում ենք աղը և դնում ենք եփելու,
իհարկը ընթացքում չենք մոռանում խառնել:

Տապակի մեջ լցնում ենք բուսայուղը և կարագը ,մարմանդ կրակի վրա տապակում են չրերը և չամիչը՝
անընդհատ խառնելով:

Բրինձը եփելուց հետո խառնում ենք տապակած չրերին , որից հետո պատրաստում ենք մեկ այլ տարայի
մեջ լավաշները: մինչև լավաշով ծածկելը մի քանի կտոր կարագ ենք դնում այնուհետև տարայի հատակը՝
կողքերով ծածկում ենք լավաշով և լցնում բրինձը:

Մինչև կափարիչը փակելը սրբիչով ծածկում ենք, ապա կափարիչով փակում ենք ու դնում մարմանդ
կրակի վրա 10-13 րոպե:

Եվ ահա պատրաստ է մեր չամիչով փլավը:

Բարի ախորժակ:

Մանրամասն պատրաստման եղանակին ծանոթանալու համար դիտեք հետևյալ տեսանյութը.

Понравилась статья? Поделиться с друзьями: