Զբոսնելու դուրս եկած այս տղամարդու անգամ մտքով չէր անցնում, որ կարող է փրկել 8-րդ հարկից ընկնող երեխային

Ասում են, որ երբեմն անհրաժեշտ է հայտնվել ճիշտ պահին ճիշտ վայրում, որպիսի կյանքդ լիովին փոխվի: Բայց պատահում է այնպես, որ հենց այդ ճիշտ պահից և ճիշտ վայրից կախված է ինչ-որ մեկի կյանքը: Հենց այդպիսի իրավիճակի մասին էլ ցանկանում ենք պատմել:

Եկատերինբուրգի 58 ամյա բնակիչը՝ Ալեքսանդր անունով, իր շան հետ զբոսնում էր հարազատ շենքի մոտակայքում: Այդ պահին նա երեխայի ճչոց լսեց: Փոքր աղջիկը կախված էր 8-րդ հարկի պատշգամբից և ցանկացած պահի կարող էր բաց թողնել ձեռքերը:

Տղամարդն օգնության կանչեց երկու անցորդ տղաների, և նրանք երեքով կանգնեցին պատշգամբի տակ: Աղջկա ձեռքերը չդիմացան և նա ընկավ: Սկզբում նա 5-րդ հարկում ինչ-որ բանից բռնեց, բայց հետո վերջնական ընկավ: Ալեքսանդրը պահեց ձեռքը, որի վրա էլ ընկավ երեխան: Հետո նա շրջվեց և ընկավ գետնին: Ալեքսանդրի ձեռքը և այդ ձեռքի բոլոր մատները կոտրվեցին:

Ալեքսանդրն իրեն հերոս չի համարում: Նա ասում է, որ վարվել է այնպես, ինչպես պարտավոր էր: Չնայած դրան՝ Պուտինը նրան պարգևատրել է Գթասրտության օրդենով:

Աղջկա հետ ամեն ինչ լավ է: Չնայած նրան, որ նա բազմաթիվ տրավմաներ է ստացել, այնուամենայնիվ, կյանքին վտանգ չի սպառնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: