Էտ ադրբեջանցի լրագրողին, որ թույլ եք տալիս գա Հայաստան, ապա բարի եղեք նաև նրան Հայաստանում տիրություն անելու

Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Էտ ադրբեջանցի լրագրողին, որ թույլ եք տալիս գա Հայաստան, ապա բարի եղեք նաև նրան Հայաստանում տիրություն անելու։ Հասկացանք խաղաղության մթնոլորտ էլ ես շատ գիտեմ ինչ, բայց էտ ձեր «խաղաղասեր» լրագրողը հելել գնացելա Ցեղասպանության թանգարան, որտեղ ոչ մեկ իրեն հարցազրույց չի տվել, ուղղակի փոքրիկ էքսկուրսիա են կազմակերպել տարածքում, ինքն էլ իրա խելքից դուրս հոդվածա գրել։

Դե իրան մեղադրելու չի, ավելին՝ իրանից սպասելու է նման բան, բայց ով որ զբաղվումա էտ մարդկանցով թող գոնե ուշադիր լինեն ու գոնե մինիմալ հարցազրույցներ կազմակերպեն, որ թշնամու երկրի ներկայացուցիչ լրագրողները գոնե մեր հողի վրա իրանց սրտով հոդվածներ չգրեն։

Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան

Понравилась статья? Поделиться с друзьями: