Էտ երբվանից է կնոջ հանդեպ ուշադրությունը դարձել քննադատվող և դատապարտելի

Մի անհամեստ հարց էլի, Էտ երբվանից է կնոջ հանդեպ ուշադրությունը դարձել քննադատվող և դատապարտելի ?!))

Լուռ երեկվանից հետևում եմ, թե ոնց են մանիպուլացվում մարդիկ, ի դեպ նաև բավականին լուրջ մարդիկ: Կադրում 8 տղամարդ է և մի կին, կնոջ հանդեպ ուշադրությունը դեռ մի տարի առաջ կոչվում էր «Ջենտլմեն» կամ «Ուշադիր տղամարդ» , իսկ հիմա դա անվանվում է չտեսություն ?!)) Մեզ մանկուց սովորեցրել են, կնոջը զիջել տրանսպորտում, խանութում , օգնել տոպրակները տուն բարձրացնի և այլն, լինել ուշադիր և դա դուր է գալիս կանանց, ի դեպ դա ճիշտ է: Հակապես կին միշտ պետք է լինի խնամված, իսկ մի գուցե կինը վատառողջ է?!

Քննադատել ու անուն կպցնել կարելի է ամեն ինչին, ամեն արարքին, բայց նույն քննադատող կանայք իրենց շոյված կզգան, եթե անձրևանոց պահեին, ու նույն քննադատող տղամարդիկ իրանց կանանց համար անձրևանոց են պահում:

Ֆեյսբուք՝ Աշոտ Սարգսյան

Понравилась статья? Поделиться с друзьями: