Թալիշում զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի նորածին եղբայրները և նրանց մայրը` 40–ամյա Թինա Թորոսյանը, դուրս են գրվել հիվանդանոցից և լավ են զգում իրենց

Թալիշում զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի նորածին եղբայրները և նրանց մայրը` 40–ամյա Թինա Թորոսյանը, դուրս են գրվել հիվանդանոցից և լավ են զգում իրենց

Երկվորյակ եղբայրներն արդեն նվերներ են ստացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Թալիշում զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի նորածին եղբայրները և նրանց մայրը` 40–ամյա Թինա Թորոսյանը, դուրս են գրվել հիվանդանոցից և լավ են զգում իրենց։ Այդ մասին Sputnik Արմենիային ասացին ընտանիքի ազգականները։

«Երեխաները ծնվել են 1 կիլոգրամ 150 գրամ և 1 կիլոգրամ 700 գրամ քաշով։ Հիմա փոքրիկների քաշը կազմում է համապատասխանաբար 2 կգ 250 գր և 1 կգ 160 գր։ Փոքրիկները և նրանց մայրը լավ են զգում իրենց», – ասացին նրանք Sputnik Արմենիայի թղթակցին։

Ազգականները նշեցին նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականներից մեկն ընտանիքին օրերս երկտեղանոց սայլակ է նվիրել։ Իսկ Ռոբերտ Մանուկյանը` Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի եղբայրը` երկու մահճակալ

Աղբյուրը՝ https://armeniasputnik.am

Понравилась статья? Поделиться с друзьями: