Թուլացեք և հաճույք ստացեք պարոնայք պատվիրատուներ, անճարությունից արդեն սկսել եք ինքներդ Ձեզ վնասել

Անհաջող փորձ՝ հանրության գիտակցությունը մանիպուլացիայի ենթարկելու համար

Որքան էլ փորձենք զերծ մնալ լրագրողական մանիպուլացիաներից կամ լրատվական ապատեղեկատվություններից, միևնույնն է դրանք եղել են և շարունակում են մնալ մեր իրականության անբաժանելի մի մաս: Սակայն պետք է նաև արձանագրենք, որ ներկայումս, երբ դաշտում գլխավոր դերակատարենրի դիրքն ու նշանակությունը կարծես թե հստակեցված է, իրականը կեղծից տարբերելը բավականին դյուրին գործ է:
Կեղծ տեղեկատվությամբ պարբերաբար աչքի ընկնող օրաթերթերից մեկը՝ «Ժամանակ», որը «գծերը» ստուգելու համար, ժամանակ առ ժամանակ ինչ-որ հորինված ինֆորամցիա է դաշտ նետում, այսօր էլ հոդված էր հրապարակել, որտեղ ասվում է, թե Ծառուկյան-Փաշինյան հարաբերությունների մեջ ինչ-որ լարվածություն է առաջացել:

Պարզ է, որ սա բացարձակ ապատեղեկատվություն է, հանրության գիտակցությունը մանիպուլացիայի ենթարկելու անհաջող փորձ, որի կեղծ լինելու հանգամանքը փաստվում է հենց նույն հարաբերությունների զարգացմանը հետևելով, քանի որ հանրությանը չափազանց տեսանելի են այդ հարաբերույթյունների շրջանակներում երկրի ու հայ ազգի շահի առաջնայնությունն ու կարևորումը: Անկասկած որոշ մութ ուժեր, որոնց պատվերի շրջանակներում և այդ հոդվածը լույս էր տեսել, ամեն կերպ փորձում են շվաք նետել ներքոնշյալ հարաբերությունների վրա՝ ավելի շահեկան դիրքերից հանդես գալու համար, բայց դե անիրական երևույթների մասին ուղղակի խոսելիս, դրանք իրական չեն դառնում, այլ ընդհակառակը, դա յուրօրինակ ազդակ է, որ կոնկրետ այս դեպքում, մատնանշված հարաբերությունները չափազանց կայուն են ու անքակտելի, ինչն էլ անհանգստություն է պատճառել ոմանց, ովքեր նպատակ ունեն ինքնադրսևորվելու:

Կարճ ասած նման ազդակները գալիս են փաստելու հակառակը, որն այս դեպքում հակառակ էֆեկտ ապահովեց պատվիրատուների համար, ովքեր ընթերցողին ևս մեկ անգամ օգնեցին գիտակցել, որ Ծառուկյան-Փաշինյան փոխհարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի և համընդհանուրի շահին առաջնայնություն տալու հանգամանքի վրա, իսկ դա անակասկած մեր պետության զարգացման և բարգավաճման լոկոմոտիվն է, որի վերաբերյալ տարատեսակ անիրական ու շինծու թեզերը, ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ դրա վրա:
Թուլացեք և հաճույք ստացեք պարոնայք պատվիրատուներ, անճարությունից արդեն սկսել եք ինքներդ Ձեզ վնասել:

Понравилась статья? Поделиться с друзьями: