Ժակ դե Մորգանը՝ Հայոց ցեղասպանության մասին. Չկա մի որևէ հարուստ լեզու, որ նկարագրի այդ սարսափները.

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։

19-րդ դարի վերջին երիտթուրքերը կանխամտածված վերացրին հայ մտավորականներին ու հասարակական գործիչներին ու սկսեցին կոտորել անպաշտպան երեխաներին, կանանց ու ծերերին: 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ գնաց 1.5 մլն հայ, 200-250 հազար կանայք ու երեխաներ բռնի մահմեդականացվեցին: 104 տարի անց անգամ, մենք պետք է հնչեցնենք Ցեղասպանության հատուցման և՛ Հայաստանի, և՛ հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման հարցը: Այսօր ամբողջ աշխարհից եկած հայերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցելու Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Այսօր բազմահազար հայաստանցիներ, արցախահայեր, սփյուռքահայեր և օտարերկրյա հյուրեր են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած հայերի հիշատակին:

Ժակ դե Մորգան
Ֆրանսիացի գիտնական, 1915

«Արևմտահայերի տեղահանությունները ոչ այլ ինչ են, քան ազգի քողարկված ոչնչացում:
Չկա մի որևէ հարուստ լեզու, որ նկարագրի այդ սարսափները»:

Թեոդոր Ռուզվելտ
ԱՄՆ նախագահ, 1918թ. մայիսի 11,Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակ

…Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է…
ձախողում, որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են:

Понравилась статья? Поделиться с друзьями: