Ժամանակն է, որ իշխանությունը և ժողովուրդը անկեղծանան միմյանց հետ

Ժամանակն է, որ իշխանությունը և ժողովուրդը անկեղծանան միմյանց հետ:

Կասկած չկա, որ ցանկության դեպքում ամեն օր պետության մի հատվածում ցույց կարող են անել ու ճանապարհներ փակեն: Մեկին դատավարության ընթացքը դուր չի գա, մյուսին գազի գինը, մեկ ուրիշին փողոցի լուսավորությունը և այդպես շարունակ: Ժողովուրդը իրավունք ունի՞ բողոքելու: Իհարկե այո: Տարիներ շարունակ այս ժողովրդին վստահեցրել են, որ ինքը ապրում է կրիմինալի ու անարդարության մեջ: Միանգամից փոփոխություն տեսած ժողովուրդն էլ միանգամից մեծ քայլերով լուծում է պահանջում:

Իշխանությունն էլ իր հերթին հայտարարում է, որ ամեն հարց փողոց փակելով չի կարելի լուծել: Իրենք էլ են իհարկե ճիշտ: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ընդդիմություն են եղել, միշտ քննադատել են իշխանությանը ու ելքեր են առաջարկել, հիմա եկել են իշխանության ու… Ու հասկացել ենք, որ այդ ամենը մեկ օրում կամ մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում չի ուղղվում:

Այ հենց սրա համար իշխանությունը և ժողովուրդը պետք է սկսեն իրար հետ անկեղծ լինել: Հատկապես իշխանութունը պետք է սկսի ոչ թե առաջ տանել՝ «հեսա նայեք ինչեր ենք անում» , այլ ՝ «ժողովուրդ ջան, ամեն ինչ միանգամից անել ուղղակի հնարավոր չի, մենք կսկսենք…»: Ու այսպես անիմաստ հույսեր տալու փոխարեն լուրջ գործեր կարվեն, քանի որ ժողովուրդը կդադարի նրանցից երկնքից իջեցրած աստղեր ակնկալել:

Թե չէ հիմա ամբողջ պետությունը կարծում է,թե իշխանությունը ամեն բան կարող է անել, բայց չի անում, իրենք էլ փորձում են ստիպել,որպեսզի անցնեն գործի: Բայց իրականում դա այդքան էլ այդպես չէ:

Понравилась статья? Поделиться с друзьями: