«Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտնի կոչը վերաբերում է հակամարտող բոլոր կողմերին, բայց չգիտես ինչու, խաղաղության պատրաստում են միայն Հայաստանի ժողովրդին». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտնի կոչը վերաբերում է հակամարտող բոլոր կողմերին, բայց չգիտես ինչու, խաղաղության պատրաստում են միայն Հայաստանի ժողովրդին:
Իսկ ինչ է անում այդ ուղղությամբ Ադրբեջանը?

Ադրբեջանական ժողովրդին խաղաղության պատրաստելու ուղղությամբ ամենաճիշտ քայլը կլիներ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտելն ու բանտարկելը` որպես հայատյացությունը պետականորեն դատապարտող ժեստ:

Կգնա դրան Ալիևը? Չեմ կարծում, քանի որ Ադրբեջանում խաղաղության փոխարեն պատրաստվում են ՊԱՏԵՐԱԶՄԻ, ինչը Հայաստանում արդեն որակվում է «կատաստրոֆա»:

«Կատասրոֆան» պատերազմը չէ, մենք արդեն անցել ենք այդ «կատաստրոֆայի» միջով և հաղթել ենք:

Իրական «կատաստրոֆան» կլինի հաղթած պետությանն ու բանակին պարտադրված խաղաղությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: