Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին (25-30.11.2021թ.)

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (25-30.11.2021թ.)

Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:
Նոյեմբերի 27-30-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Նոյեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով։

Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 15.20C (1968թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -7.30C (1973թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 4.30C

Понравилась статья? Поделиться с друзьями: