Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին (28.11-03.12.2021թ.)

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (28.11-03.12.2021թ.)

Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 28-ի ցերեկը, դեկտեմբերի 01-ի ցերեկը, 02-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 01-ի գիշերը, 02-ի ցերեկը, 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 01-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 28-ի ցերեկը առանձին շրջաններում, դեկտեմբերի 01-ի ցերեկը, 02-ի գիշերը շրջանների զգալի մասում, 02-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 01-ի գիշերը, 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 01-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Понравилась статья? Поделиться с друзьями: