Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին (23-28.04.2022թ.)

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (23-28.04.2022թ.)

Երևան քաղաքում՝

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Понравилась статья? Поделиться с друзьями: