Ի՞նչ հարցեր են տալիս աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ տարբեր մասնագետներ

Ի՞նչ հարցեր են տալիս աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ տարբեր մասնագետներ

Պիտեր Տիլ (Paypal-ի համահիմնադիր, Clarium Capital-ի ղեկավար) — Ասեք ինձ մի բան, որում Դուք հաստատ համոզված եք, որ ճիշտ է, բայց Ձեզ հետ ոչ ոք չի համաձայնում։ Այս հարցի միջոցով Տիլը փորձում է հասկանալ, թե թեկնածուն կարողանու՞մ է արդյոք ներկայացնել մի խնդիր ու փաստարկներով համոզել այդ խնդրի լուծումը։

Լորի Գոլեր (Facebook-ի կադրերի բաժնի ղեկավար) — Պատկերացրեք, որ այսօր Ձեր ամենալավ աշխատանքային օրն է։ Հիմա ինձ ասեք, թե ինչպիսին է Ձեր ամենալավ աշխատանքային օրը։ Այս հարցի միջոցով Գոլերը կարողանում է հասկանալ, թե ինչ սպասելիքներ ունի թեկնածուն իր նոր աշխատավայրից ու նրա պրիորիտետները (հայերեն չեմ կարողանում գտնել բառ)։

Մայքլ Գրեգուար (CA Technologies-ի CEO) — Դուք ցանկանում եք Ձեզ հարգեն, թե Ձեզնից վախենան — Այս հարցի միջոցով Գրեգուարը կարողանում է հասկանալ թեկնածուի ղեկավարման մեթոդը։

Կարեն Դևիս (Hasbro-ի փոխտնօրեն) — Նշեք Ձեր սիրած աֆորիզմը — Այս հարցի միջոցով Դևիս կարողանում է հասկանալ մարդու հոգեվիճակը և ոգեշնչման աղբյուրը։

Չարլզ Ֆիլլիպս (Infor-ի ղեկավար) — Պատմեք այս գինու մասին — Ինձ համար ամենահետաքրքիրն էր, որ Ֆիլլիպսը թոփ մենեջերների հետ այցելում է ռեստորան ու հրավիրում վերջնական թեկնածուներին այնտեղ։

Այնուհետև տալիս է մենյուն ու ասում է ընտրիր մի գինի ու մեզ պատմիր այդ գինու մասին։ Ու նայում է, թե ինչ որոշումներ է կայացնում թեկնածուն, ոնց է իրավիճակից դուրս տալիս, ինչ գնի, կամ բրենդի գինի է ընտրում, խորհուրդ հարցնում է, թե ոչ, մատուցողի հետ քննարկում է, թե ոչ և ըստ նրա, եթե մատուցողի հետ լավ վերաբերմունք չկա, ապա նա չի կարող ղեկավար լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями: