Իլհամ Ալիևի հանձնարարությամբ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն այցելել է առաջնագիծ

Իլհամ Ալիևի հանձնարարությամբ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն այցելել է առաջնագիծ։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը այցելել է ճակատամերձ գոտում տեղակայված զորամասեր և մարտական դիրքեր, հանդիպել է անձնակազմին:

Զաքիր Հասանովը առաջնագծում տեղակայված դիրքերում զինծառայողների հետ ծանոթանալուց հետո դիտարկել է նաև հայկական դիրքերը։ Ամեն անգամ, երբ Իլհամ Ալիևը նախարարին գործուղում է առաջնագիծ, դա արվում է հատուկ որևէ գործողություններ պլանավորելու համար, քանի որ շատ դեպքերում Հասանովը անձամբ է ղեկավարում որոշ ռազմական գործողություններ, որոնց մեծ մասը պարզապես ձախողվում են կամ սահմանամերձ գյուղացիները շատ թանկ են վճարում դրանց համար։ Շատ դեպքերում նույնիսկ իրենց կյանքով։

Հասանովը նաև ներկա է գտնվել ռազմաօդային ուժերի զորամասի տարածքում կառուցված նոր բնակարանային համալիրների բացմանը։

Վերջին ամիսների զարգացումները հաշվի առնելով կարելի է մտածել, որ ադրբեջանական կողմը այսպես է պատրաստվում խաղաղության, որի մասին օր ու գիշեր գրում և խոսում են։ Փաստորեն սրանք, այն ընթացքում, երբ մեզ համոզում են ժողովրդին նախապատրաստել խաղաղության, իրենք առաջնագծում ուսումնասիրություններ են կատարում, տեխնիակներն են ստուգում ու նախարարի մակարդակով գործողություններ են պլանավորում։

Понравилась статья? Поделиться с друзьями: