Ինձ թվում է, որ Ստանիսլավ Զասը պարզապես շատ տխրել է Բելգիայի հավաքականի պարտությունից, ի վերջո Բ-ով են սկսում իր համար հարազատ վայրեր’Բելառուս, Բաքու, որտեղ սովորել է

Ինձ թվում է, որ Ստանիսլավ Զասը պարզապես շատ տխրել է Բելգիայի հավաքականի պարտությունից, ի վերջո Բ-ով են սկսում իր

համար հարազատ վայրեր’Բելառուս, Բաքու, որտեղ սովորել է: Բ-ի հետ կապված Զասը հաստատ էլի կունենա հարազատ զգացումներ, ու կտխրեր իհարկե Բելգիայի պարտությունից: Եթե լուրջ, ապա Հայաստանում կա? մարդ, որի համար Զասի հայտարարությունը եղել

է անսպասելի: Հազիվ թե: ՀԱՊԿ համար լրջագույն ռիսկեր են կուտակվում միջինասիական ուղղությամբ: Հայաստանը այժմ ունի երկու խնդիր, դրա հետ կապված, իմ սուբյեկտիվ պատկերացմամբ իհարկե: Նախ, հենց միջինասիական ամպերի կուտակման ֆոնին անել

անհրաժեշտը այդ ուղղությամբ զարգացումների մանրադրամ չդառնալու համար: Եվ, երկրորդ, պատրաստ լինել այդ ուղղությամբ ՀԱՊԿ հնարավոր որոշումների կայացման գործընթացում առավելագույնս բարձրացնել իր ձայնի արժեքը: Էնպես որ, քաղաքական իմաստով Զասի հայտարարությունը պետք է դիտարկել օգտագործելիության տեսանկյունից: Այլապես, ինչպես նախորդ գրառումներից մեկում էի նշել’ այդ իմաստով եվրասիական տիրույթից վարքագծային պատրանք հայ ժողովուրդն այլեւս չունի, հազվադեպ բացառություններով գուցե:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: