Ինչու՞ է վերքից հետո սպի մնում

Կարդալով այս նյութը կիմանաք, թե ինչու է վերքերց հետո սպի մնում

Վերքերից հետո, երբ մաշկը խորը վնասվում է, բավականին հաճախ մնում է սպի: Դրանք իրենցից ներկայացնում են խիտ, ամուր և ամենակարևորը` ոչ պատահական գոյացություններ: Այսպիսի վնասվածքներ ստեղծելով՝ բնությունը փորձում է օգնել մեզ: Ի վերջո, սպին մի յուրահատուկ պաշտպանիչ շերտ է, որը հետագայում կարող է կանխել կրկնակի վնասվածքի ստացումը: Երբ սխալ ընտրված կոշիկները սկսում են ոտքը ցավեցնել, մենք սկզբում զգում ենք անհարմարություն, այնուհետև ցավ՝ նոր ձևավորված կոշտուկի մասում:

Բոլոր ժամանակներում կռիվներում և պատերազմներում մարդիկ ստացել են ինչ-որ վնասվածքներ և հետևաբար առաջացելեն սպիներ: Սակայն վերաբերմունքը սպիների նկատմամբ՝ հատկապես դեմքի, եղել է տարբեր: Քարե դարում այն մարդը, ում դեմքը սպի էր ստանում արջի կամ առյուծի հետ մենամարտից, հարգվում էր այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք: Մինչև վերջերս տարեց զինվորները հպարտորեն ցույց էին տալիս մարտական սպիները: Մեզ մոտ նույնպես կա մի ասացվածք, որն ասում է, թե սպին գեղեցկացնում է տղամարդուն:

Այդուհանդերձ, այսօր մարդկանց մեծ մասը ընդունում է, որ սպին ամեն դեպքում փչացնում է արտաքինը: Այդ է պատճառը, որ գնալով շատանում է սպին վերացնելու ցանկությամբ պլաստիկ վիրահատության դիմողների թիվը: Այժմ բժշկությունն այնքան է զարգացել, որ վիրաբույժները կարողանում են վիրահատութան միջոցով մաշկը վերադարձնել իր բնական տեսքին:

Понравилась статья? Поделиться с друзьями: