Իրան — ԱՄՆ-ը ոչ բարիդրացիական հարաբերությունները կարող է մեծ ազդեցություն ունենան նաև մեզ վրա և այդ վատ հարաբերությունների արդյունքում, ԱՄՆ-ն ստիպված կլինի․․․

Մինչ բուն թեմային անցնելը, համառոտ ասեմ այն, որ խորապես ցավում եմ այն բանի համար, որ Իրանում տեղի ունեցած վերջին

ընտրություններում նորից վերընտրվեց գործող Այաթոլլա Խամենեիի մերձավոր Ռեիսին ա իշխանությունը, որոնք այդքան էլ տրամադրված չեն Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ստեղծելու գործում, ինչն էլ ինձ մտահոգում է, որ Իրան — ԱՄՆ-ը ոչ բարիդրացիական հարաբերությունները կարող է մեծ ազդեցություն ունենան նաև մեզ վրա և այդ վատ հարաբերությունների արդյունքում, ԱՄՆ-ն ստիպված կլինի նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ։ Միաժամանակ ԱՄՆ-ն կփորձի նորից տարածաշրջանում կտրվել Իրանից և խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, արդյունքում Հայաստանը նորից կարող է մի շարք հարցերում առաջընթաց չունենալ։ Այսքանը Իրանի մեծամիտ իշխանության և Իրանում էշի ականջին քնած ժողովրդի մասին, որոնք չգիտակցելով, որ այդ իշխանությունը իրենց տանելու է փակուղի։ Այժմ մի բան է ակնհայտ, որ Հայաստանի իշխանությունը պարտավոր է ունենալ գերակտիվ դիվանագիտություն և պարտավոր ենք խոսել բոլորի հետ մեր անունից, առանց որևիցե

միջնորդների, այդ թվում նաև թուրքիայի հետ։ Այսօր շատերն և հիմնականում ընդդիմադիր թյուրիմածությունները ասում են, որ մենք չպետք է խոսենք թուրքիայի հետ, առանց գիտակցելու, որ միջնորդներն ամեն գնով փորձելու են իրենց շահը ունենալ։ Այստեղ կցանկանայի մեջբերել այն իրականությունը, որ եթե 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, հայ ազատագրական շարժման առաջնորդ Վարդան Մամիկոնյանը 400-ական թվականներին իմանար, որ այսօր հայ ժողովուրդը կարող է պարսիկների հետ բարեկամություն անել, ապա տեղն ու տեղը ինֆարկտ կստանար և կմահանար, բայց փաստը մնում է այն, որ այսօր Հայաստան-Իրան հարաբերությունները ավելի լավ են, քան որևիցե հարևան երկրի։ Ուստի ես չգիտեմ դեռ քանի հարյուր տարիներ կարող է Հայաստանը թուրքիայի հետ թշնամություն ունենալ, դեռ ինչքան պատերազմներ և զոհեր կարող է ունենալ, բայց ես կարծում եմ, որ ինչ որ մի դարաշրջանում, դա պետք է ավարտ ունենա, որը ես կցանկանայի տեղի ունենար հենց մեր իսկ դարաշրջանում, որ Հայաստանի դիվանագիտության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հովհանավորչությամբ ուղիղ բանակցությունների արդյունքում, թուրքիային ստիպեն խելքը գլուխը հավաքի և ընդունի նաև Հայոց Ցեղասպանությունը, ինչով էլ փոխհատույց կլիներ Հայ Ժողովրդին և միգուցե մենք կարողանայինք հասնել նույն կարգավիճակին, որն այսօր Հայաստանն ունի Իրանի հետ։

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, մենք պարզապես չենք կարող ադրբեջանը կամ թուրքիան վերցնել տանենլ դնել Ֆրանսիայի տեղը և Ֆրանսիան բերել դարձնել մեր սահմանակից հարևանը և փորձել սահմանին կից բարեկամ ունենալ, մեր աշխարհաքաղաքական դիրքը սա է և պետք է համակերպվել և ուղիղ բանակցությունների միջոցով լուծել մեր խնդիրները։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք։
Հայկ Թորոյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: