Իրավիճակը Բաքվում կտրուկ սրվել է…

Իրավիճակը Բաքվում կտրուկ սրվել է.կան ձերբակալվածներ

Չնայած այն բանին, որ Բաքվի քաղաքապետարանը արգելել էր ընդդիմադիրներին հունվարի 26-ին հանրահավաք անցկացնել մայրաքաղաքում,այդուհանդերձ նրանք փորձել են այն անցկացնել,ինչպես նաև քայլերթ կազմակերպել,որը կոպտորեն ցրվել է ոստիկանության կողմից…
Բաքվի ոստիկանության տվյալներով քայլերթին մասնակցել է 50-60 մարդ,որոնցից բերման են ենթարկվել 15-ը…Իշխանամետ ԶԼՄ-ների հաղորդման համաձայն բերման ենթարկվածներից 10-ը ձերբակալվել են,իսկ 5-ին բանավոր նախազգուշացում տալուց հետո ազատ են արձակել…Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ների տվյալներով չարտոնված հանրահավաքին ավելի շատ մարդ է մասնակցել, քան

հաղորդում են իշխանական ԶԼՄ-ները,ինչպես նաև ավելի շատ մարդ է բերման ենթարկվել,քան հաղորդում է Բաքվի ոստիկանությունը…
Հիշեցնեմ,որ Ադրբեջանի մայրաքաղաքում վերջին տարիներին ընդդիմադիրների կողմից կազմակերպված ամենամարդաշատ հանրահավաքը տեղի էր ունեցել հունվարի 20-ին,չնայած որ այն կազմակերպվել էր քաղաքի ծայրամասերից մեկում…Ադրբեջանի իշխանություններին շատ անհանգստացրել էր այդ հանգամանքը և վերջիններս որոշել են այսուհետ թույլ չտալ ընդդիմադիրներին հանրահավաքներ կազմակերպել Բաքվում…

Понравилась статья? Поделиться с друзьями: