Լավ դայակը լավ բարեկամից լավ է. կարդացեք այս պատմությունը և ինքներդ կհամոզվեք (տեսանյութ)

Լավ դայակ գտնելը կյանքի չափ կարևոր հանձնարարություն է ծնողներին, որոնք ստիպված են վստահել իրենց երեխային այլ մարդու: Եվ պետք է ասել, որ լավ դայակ գտնելու դեպքում կարելի է համարել, որ այդ ծնողների բախտը բերել է այնպես ինչպես այս ծնողների:

Ջեննա Լի Բեյքերը աշխատում էր որպես դայակ մի հիանալի ընտանիքում:  Նա ամեն օր 3-ամյա տղային տանում էր զբոսանքի: Ծնողները նկատում էին, որ նա երեխային հարազատի պես է սիրում:

Նրանք չէին սխալվում: Մի անգամ Ջեննան  երբ երեխային իջեցրել էր զբոսանքի, այդ ընթացքում տանը գող էր հայտնվել:

Տեղադրված տեսախցիկներով երևում է՝ ինչպես է տղամարդը հայտնվել նախ վերևում, ապա տեղավորվել առաջին հարկում: Սակայն, ի տխրություն նրա, այդ ժամանակ հայտնվել են դայակն ու երեխան:

Փոքրիկը միանգամից վազեց խոհանոց, բայց Ջեննան տեսավ որ տանը ինչ-որ բան այն չէ. շպրտված, տակնուվրա են արված իրերը, իսկ վերևից ինչ-որ աղմուկ է լսվում:

Կինն ակնթարթորեն գրկեց երեխային և փախավ փողոց: Նա երեխային վստահեց հարևաններին՝ որպես անվտանգ տեղ և զանգ տվեց ոստիկանություն:

Անշուշտ, գովելի է կնոջ արարքը. նա անմիջապես կողմնորոշվեց ինչ անել և երեխային չթողեց տանը, այլ իր հետ դուրս բերեց այնտեղից:

Վստահ կարելի է ասել, որ այս ծնողներին հաջողվել է անձնվեր ու պատասխանատու դայակ գտնել:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: