Լավ եմ արել կերել եմ, ինքս ինձ պարգևատրել եմ…

Հրանտ Մաթևոսյանը հանճար էր,ես կասեի Հայկական Վանգան:
Այսքան ճշտությամբ կանխատեսել այսօրվա իրադարձությունները,ընդհուպ մինչև բառերը իրոք զարմանալի է:
<<Տղերքը սոված էին,երկու ոչխար ենք մորթել՝կերել:
Պետությունը ինձ ասե՞լա Արջի դեմ կռվի՞:
Արջը որ մտներ ի՞նչ կաներ,ամբողջ հոտը կկոտորեր,իսկ ես փրկել եմ ամբողջ հոտը,
Երկու ոչխար ուտելու իրավունք չունե՞մ:
Լավ եմ արել կերել եմ ,ինքս ինձ պարգևատրել եմ>>:
<< Եթե մենք այսօր ձեզ չդատապարտենք,հնարավոր է վաղը ավելի մեծ հանցանք գործեք,դրա համար ձեզ պետք է այսօր մեկուսացնել>>:
<<Դատարանը որոշեց դատապարտել գնդակահարության
Որովհետև Պետությունը բժշկին քիչ է վճարում,հովվին քիչ է վճարում,բոլորին քիչ է վճարում,որ խնայված միջոցներով այս երկիրը դարձնի երկիր,
Իսկ դուք գողանում էք այդ խնայված միջոցները
Սերմացու գողացող մկան պես
Թուխս գողացող աղվեսի պես>>:
Սրանք Հրանտ Մաթևոսյանի բառերն են,որոնք այսօր իրականացան:
Ամփոփեմ՝
Մարդկային կյանքում ամենադաժան զգացմունքը դա հիասթափությունն է:
Դավաճանված և խաբված լինելուց, հետո դեռ մեջդ մի բան մնում է:
Հիասթափությունից հետո միայն խորը դատարկություն:
Պարտադիր դիտեք ուշադիր տեսանյութը, այն կրկին արդիական է:

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: