Լուկաշենկոյին գցում են «ատամի տակ»

Լուկաշենկոյին գցում են «ատամի տակ»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն զգուշացնում է իր ժողովրդին, որ 2019 և 2020 թվականները ծանր տարիներ են լինելու իրենց համար: Ըստ նրա, որոշ ուժեր իրենց փորձելու են և նրանք պետք է պատվով դուրս գան դրա տակից: Նա հատկապես նշել է, որ՝ «Нас будут сильно «пробовать на зуб»:

Մասնավորապես Լուկաշենկոն այս եզրահանգմանը եկել է վերջերս Ռուսաստանի հետ «լեզվակռիվի» արդյունքում: Երբ Բելառուսի նախագահը հայտարարեց, թե Ռուսաստանը կարող է կորցնել Բելառուսի նման գործընկերոջ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հայտարարեց, որ Բելառուսը միշտ էլ մնալու է Ռուսաստանի գործընկերը:

Երևի նման պատասխանը դուր չի եկել Բելառուսի նախագահին ու վերջինս փորձում է այդ նախադասությունների մեջ վտանգ տեսնել, որը իրեն ուղեկցելու է մոտակա երկու տարիների ընթացքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: