Լևոն Մուրադյանի որդին՝ հոր մահվան և հոգեհանգստի մասին…

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ նոյեմբերի 10–ին մահացել է հայտնի դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը

Դերասանի որդին` Գևորգը, Tert.am Life–ին հայտնեց, որ հոր մահվան պատճառը սրտի կաթվածն էր։

«Ամիսներ առաջ հայրս սրտի հետ կապված խնդիրներ ուներ, ստենդավորում էին արել։ Դրանից հետո իրեն լավ էր զգում։ Վիճակի վատթարացումն անսպասելի եղավ։

Նոյեմբերի 10-ի լուսաբացին` ժամը 5–ի սահմաններում է մահացել։ Ամեն ինչ վայրկյանների ընթացքում եղավ»,– պատմեց դերասանի որդին։

Աղբյուրը՝ https://www.info24.am/?p=8026&l=am/levon+muradyanivordin%D5%9D+hor+mahvan+ev+hogehangsti+masin

Понравилась статья? Поделиться с друзьями: