Լևոն Շիրինյանի hերթական ջախջախիչ անդրադարձը Միքայել Մինասյանին

Լևոն Շիրինյանը, հարցազրույցի ընթացքում անդրադառնալով ՍԴ փոփոխություններին, նշեց, որ Հրայր Թովմասյանը փախավ արժանապատվորեն,

իսկ հարցին, թե այս օրերին, երբ ՍԴ-ի հարցը լուծվեց, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարեց իր խոհանոցային վիդեոշարքը դադարեցնելու մասին։ Սա ուղղակի զուգադիպությո՞ւն էր։ Լևոն Շիրինյանը պատասխանեց․ – Այսինքն՝ «պադվալի Վաղոն» այլևս իր ֆունկցիան կատարեց։ Մավրն իր գործն արեց, թույն տարածեց, սուտ, կեղծիք, և այլևս անիմաստ է, այժմ նրանց տակտիկան պիտի փոխվի։

Պիտի մտածեն՝ ինչպես ճողոպրեն, այլևս չկա այն խրամատը, որտեղ ճակատամարտ էին տալու։ Ես իրենց խորհուրդ եմ տալիս՝ գնալ դատարաններ, տղամարդավարի արդարադատության առաջ կանգնել ու ապացուցել սեփական անմեղությունը։ «Միքայել Մինասյանի այս տեսահոլովակներն ի՞նչ ազդեցություն ունեցան, ի՞նչ խնդիր էր ցանկանում նա սրանցով լուծել և արդյո՞ք կարողացավ հասնել դրան»։

«Իրենք մի խնդիր ունեին՝ վարկաբեկել վարչապետին։ Ինչո՞ւ։ Քանի որ մեզ մոտ իշխանությունը ձևավորվեց, հանգամանքների բերումով, վարչապետի անձնական հեղինակության, հմայքի վրա։ Եթե տապալվում է վարչապետը, տապալվում է Հայաստանի Հանրապետությունը։

Իրենք իշխանության տապալման կուրս էին վարում, որը չստացվեց։ Իսկ ազդեցություն ունեցան, թե՝ ոչ․․․ ապուշների վրա՝ այո՛, որոնք իրենց մեջ էին, ժողովրդի վրա՝ ոչ մի։ Սակայն նաև լավություն արեցին, իշխանությունը հասկացավ, որ պետք է ավտորիտար մեթոդներ կիրառել, իշխանությանը հակահար ձակման մղեցին։

Այժմ խնդիրը երկրի վերակառուցման վերաբերյալ մտածելն է, դրանք արդեն անցած բաներ են։ «Ձեր կարծիքով՝ հասարակությունն ինչպե՞ս վերաբերվեց Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսանյութերի շարքին։» «Հասարակությունը թքած ունի Մինասյան Միշիկի վրա։

Հասարակությունն այսօր տառապում է կորոնավիրուսից, բերքից, բերքահավաքից, հայրենիքի պաշտպանությունից․․․ հասարակությունն այս կյանքով է ապրում, դրա համար էլ ժողովրդական աջակցություն չստացավ։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև՝ տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями: