Խորեն Լևոնյանն ու Լիկա Մեսրոպյանն ամուսնալուծվել են, սակայն չեն շտապում հանրայնացնել դա. բացառիկ մանրամասներ զույգի անձնական կյանքից

Starnews-ին հայտնի է դարձել, որ դերասան Խորեն Լևոնյանը և դերասանուհի, գործարար Լիկա Մեսրոպյանն ամուսնալուծվել են: Ըստ տեղեկությունների նրանք երկար ժամանակ է, ինչ միասին չեն, սակայն չեն շտապում հանրայնացնել դա:

Լիկան հազվադեպ է հարցազրույցներ տալիս, ավելին՝ խնդրում է անձնականին վերաբերող հարցադրումներ չանել, իսկ Խորենը, առհասարակ, խուսափում է հարցազրույցներից:

Նշենք, որ Լիկան տարիներ առաջ հանդես էր գալիս որպես դերասանուհի, խաղում էր թատրոնում, սակայն հետագայում սկսեց զբաղվել գործարարությամբ՝ նշելով, որ արվեստում մեծ հիասթափություններ է ունեցել:

Վերջերս Լիկան խոստովանել է, որ շուտով կրկին ներկայանալու է որպես դերասանուհի: Լիկան և Խորենը որդի ունեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: