«Ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել բանտից, որտեղ խփել է ցինիկության բոլոր ռեկորդները…». Նարեկ Սարգսյան

Նարեկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել.

Ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել բանտից, որտեղ խփել է ցինիկության բոլոր ռեկորդները։

Այսպես, դատավորներին ճորտ դարձրած նախկին բռնապետը խոսում է իրեն «ապօրինի ազատազրկելու» մասին։ Երկրի կեսը այլ պետությանը պարտքի դիմաց տված ապիկարը խոսում է ներկա իշխանության «տկար քաղաքականության» մասին։ Ծնված օրից պոպուլիզմով զբաղված մարդը (հիշեք թեկուզ տխրահռչակ «Արմենիկումը») խոսում է ներկա իշխանության «պոպուլիզմի» մասին։ Ղարաբաղի բանակցային մանդատը (հիրավի ֆանտաստիկ ձեռքբերում) Ադրբեջանին սկուտեղի վրա նվիրած «նախագահը» խոսում է ներկա իշխանության «բանակցային վրիպումների» մասին։

Օրենքը և սահմանադրությունը բոլոր հնրավոր ձևերով և դիրքերով բռնաբարած ընտրակեղծարարը խոսում է ներկա իշխանությունների կողմից «օրենքի բռնաբարման» մասին։ Տասնյակ քաղ. բանտրարկյալների բանտերը լցրած հիշաչարը խոսում է իր` «քաղ. բանտարկյալ» լինելու մասին։ Իր անգրագիտությամբ Հայաստանը 10 տարի խայտառակածը խոսում է իր գործի` «պատմության խայտառակ էջ լինելու մասին»։ Միտինգ վարողին փողով վարձած վարձու ֆեյքերի բանակի «հրամանատարը» քաջալերում է իբր իր «զինակիցներին»։ Կեղծիքներով, ահաբեկումներով ու կաշառքով իշխանությունը բռնազավթած սահմանադրախախտը խոսում է Ազատության գաղափարի մասին։

Եվ վերջապես հերյուրանքներով, խարդավանքներով և սպանություններով իշխանությունը 10 տարի բռնազավթած պետական մասշտաբի հանցագործին դեռ հերիքում է ցինիկությունը` հայտարարելու, որ «տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է»։ Իմ 100 տոկոսանոց քաղաքացիական աջակցությունը ներկա իշխանություններին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի և մյուս աղմկահարույց սպանությունների հեղինակները և կոռուպցիոն սխեմաներով երկիրը թալանած հանցագործները ամենախիստ պատիժը ստանան։

Понравилась статья? Поделиться с друзьями: