Այսօր կարելի է հանդիպել մի շարք մտքերի, թե ինչի մասին ենք մենք զղջալու ծերության ժամանակ: Շատերը համոզված են, թե դրանք լինելու չճամփորդելու, երեխաներին սխալ դաստիարակելու ու նմանատիպ մտքեր: Իհարկե միգուցե գտնվեն մարդիկ, որոնց զղջումը այդ մասին կլինի, սակայն ծերերի մեծ մասը հիմնականում այլ բաների մասին է մտածում:
Ծերության ժամանակ մենք զղջալու ենք, որ թույլ ենք տվել ոմանց մեզ օգտագործել: Թույլ ենք տվել ոմանց մեզ ուղղություն ցույց տալ, ասել թե ինչը ինչպես և երբ անել:
Կանայք զղջում են, որ հանդուրժել են հարբեցող ամուսնուն, որ հրաժարվել են իրենց կյանքից հանուն ընտանիքի ու երեխաների, որոնք հիմա անգամ չեն էլ այցելում իրենց: Մարդիկ զղջում են, որ ողջ կյանքում ձգտել են լավը լինել այլոց համար, նվիրվել ու նվիրել անգին ու թանկ ժամանակը:
Այսօր այդ մարդիկ միայնակ են ու անգամ հիշելու բան չունեն: Նրանց բոլոր հիշողությունները միայն զղջման զգացում են առաջացնում:
Այս ամենից խոսափելու համար նախ և առաջ պետք է փոխեք ինքներդ ձեզ, որպեսզի կյանքի վերջին տարիներին դուք ևս չզգաք դա: