Ծնունդդ շնորհավոր, հրամանատար

Արդար, բարի, անբիծ հրամանատարի ծնունդն է:

Մոնթեն, Արցախ աշխարհի պահապան հրեշտակը:

Բոլորից տարբեր, բայց բոլորին հավասար զինվորը:

Պատերազմի դաշտում բարություն տարածող, հարգանք քարոզող հերոսը:

Պատերազմում չպարտված, թշնամու սարսափ մեր Մոնթեի մասին հազար բան կարող ես ասել, հազար խոսքով նկարագրել:

Մոնթեն մի ամբողջ ժողովրդի հպարտություն է:

Ծնունդդ շնորհավոր, հրամանատար:

 

Մի անգամ նրա մասին ընկերներից մեկն ասեց.
_Ես երջանիկ եմ, որ ճանաչել եմ նրան ու տխուր, որ կյանքում մարդկսնց մեջ պիտի փնտրեմ էդ տեսակն ու չգտնեմ:
….
Ասում են 93 ին Նոր Տարվա միջոցառման ժամանակ, երբ պիտի ազդարարվեր Ձմեռ Պապիկի մուտքը, երեխեքին հարցնում են.
_Իսկ, ու՞մ կուզեք հիմա տեսնել երեխեք.
Երեխեքը բացականչում են.
_Ավոյին:

Понравилась статья? Поделиться с друзьями: