Կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դա տարանի դա տավոր Զարուհի Նախշքարյանի դեմ։ Հիշեցնեմ, որ նա Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Ռուբեն Սահակյանի ոչ հարազատ դուստրն է։ Քանի որ տիկինը իմ գործը քննող դատավորն էր, ու պարզվում է՝ ոչ միայն իմը, տարեվերջին նույն այդ հայտնի փաստաբանական խմբակի քվեարկությամբ տիկնոջը ավանսով «խիզախ դատավորի» մրցանակ տրվեց որպեսզի․․․

Նախկին իշխանական դաշտին սպասարկող մի քանի փաստաբանի ու իրավաբանի՝ այսօր բարձրացրած «աղմուկից» տեղեկացա, որ

կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դա տարանի դա տավոր Զարուհի Նախշքարյանի դեմ։ Հիշեցնեմ, որ նա Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Ռուբեն Սահակյանի ոչ հարազատ դուստրն է, ավելի ստույգ նրա կնոջ՝ Ռոբերտ Քոչարյանին քարոզչապես սատարող Գոլոս Արմենի թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանի հարազատ դուստրն է։ Այս դա տավորի մասին հանրության առնվազն մի հատվածը տեղյակ է Գառնիկ Իսագուլյանի Լայվնյուզ կայքի լրագրողի ու իմ միջև լսված խայտառակ դա տական գործից։ Այն լսվել էր անցած տարեվերջին՝ այն ժամանակ, երբ ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանը վճռից առաջ մարտակոչ հնչեցրեց դա տավորների համար՝ իբրև թե ներկա իշխանությունների հրահանգներին, իսկ իրականում՝ օրենքին չենթարկվելու ու օրենքից դուրս «արդարադատություն» իրականացնելու մասին։ Քանի որ տիկինը իմ գործը քննող դա տավորն էր, ու պարզվում է՝ ոչ միայն իմը, տարեվերջին նույն այդ հայտնի փա ստաբանական խմբակի քվեարկությամբ տիկնոջը ավանսով «խիզախ դա տավորի» մրցանակ տրվեց որպեսզի «խիզախ» դատավճիռ կայացնի։ Հավանաբար, խի զախության դոզան այնքան շատ էր, որ դրանից ոգեշնչված նա դա տական ակտում մեկ տասնյակի նյութական ու դա տավարական նորմերի խախտում թույլ տվեց․ Մասնավորապես, դուրս եկավ հայցվորի ներկայացրած հայցադիմումի առարկայի շրջանակից՝ Գառնիկ

Իսագուլյանի լրագրողի փոխարեն ավելացրեց նոր հիմք՝ ևս մեկ նոր բառ, որն իբր պետք է վի րավորած լիներ նրան, այն դեպքում երբ միայն հայցվորը դա անելու իրավունք ունի, այն էլ գրավոր ու չէր արել։ Դրա իրավունքը ոչ մի դա տավոր չունի։ Ավելին՝ այդ բառի վի րավորանք լինել չլինելու համար բեռի բաշխման որոշում էլ չկայացրեց, ինչի իրավունքն էլ չուներ, ու որոշեց, որ միայն ինքը պետք է ապացուցի դա, մնացածս անելիք չունենք։ Բայց նա էլ ավելի հեռուն գնաց՝ իր ավելացրած բառի համար վճռում ընտրեց տվյալ բառի բառարանային առնվազն 10 իմաստից իրեն հաճո իմաստը ու հայոց դա տական պրակտիկայում ներխո ւժում բառին տվեց բացառապես վի րավորական իմաստ՝ բացառապես զե նքով ու խմբակային հարձակվելու իմաստ։ Դրանից էլ չգոհանալով՝ հորինեց վի րավորանքի դր դապատճառ, որպեսզի օրենքով պարտադիր 4 միաժամանակյա պայմանները լինեն։ Էլ ավելի հեռուն գնաց․ դա տարանում դիտված տեսանյութը վճռում շարադրեց գլխիվայր շուռ եկած՝ իբրև թե լրագրողին միտումնավոր տարածքում պահել են, որպեսզի ես վի րավորեմ, չնայած տեսանյութը սկզբից մինչև վերջ հեղեղված է «դուրս եկեք, դուրս եկեք տարածքից, լքեք տարածքը» կոչերով։ Ու այդպես դակեց վճիռը, վստահ լինելով որ մինչև տարեվերջ Հայաստանում իշխանությունները բռնի ու հակասահմանադրական եղանակով գահընկեց արված կլինեն ու իր վճիռը կմարսվի․․․ Իշխանություններին տապալել չստացվեց, ԲԴԽ նախագահը գահընկեց եղավ, տիկնոջ վճիռն էլ բո ղոքարկվեց մեր կողմից ու անգամ Վե րաքննիչ դա տարանում նրա կոլեգաները (երկու դա տավորները՝ Իշխան Զաքարյանի ու Գագիկ Բեգլարյանի խնամիներն էին, երրրոդը՝ նախկին կառավարություններից մեկում սոցապ նախարար Մխիթար Մնացականյանի դուստրը), նրան պահելու բուռն մղումով հանդերձ, ստիպված եղան մասնակի բավարարել բողոքս ու արձանագրել, որ տիկինը դուրս է եկել ՀՀ քաղաքացիական դա տավարության օրե նսգրքից ու իսկապես շատ է «խի զախել»։ Գործն այժմ Վճռաբեկ դա տարանում է, քանի վերաքն նիչ դա տ արանում էլ իրա վունք չունեին խի զախ տիկնոջ շարադրած 3 բառից վերջին մեկ բառն էլ պահել, էլ չասած, որ սա նկցիայի փոխությունն էլ չեին ցանկացել անել 2 բառերը հանելուց հետո։ Այս և մնացած գործերով շանաթներ առաջ դիմել էի նաև ԱԱԾ-ին, որպեսզի իրենց կողմից քննվող գործի շրջանակներում պարզեին, թե ինչպես է եղել, որ ինձ վերաբերող այս և մյուս բոլոր դա տական գործերը մակագրվել են նախկին իշխանություններին հարող կարկառուն անձանց ընտանիքի անդամ-դա տավորներին։ Մեկը ինքն է, ու պարզվում է, միայն իմ գործը չէ, որտեղ նա կողմնակալ մոտեցում է ցուցաբերել, թեպետ իրեն ին քաբացարկ են հայտնել հենց այդ հիմքով։ Թե ինչ կպարզի ԱԱԾ քննությունը, ոչինչ չեմ կարող ասել։ Միայն կասեմ, որ ինքս հավելյալ բա ցատրություններ եմ տվել ու հիմնավոր կա սկ լածներս շարադրել բոլոր դա տարաններում քննվող շուրջ 10 գործերով։ Դա ուղղակի այն բանից հետո, երբ պարզվեց, որ այլ գործերով էլ լուրջ կա սկածներ կան համակարգի վրա կողմնակի միջամտության մասով, որպեսզի գործերը քն նեն «ընտրյալ», «խի զախ» դա տավորները։ Իսկ իրականում, մենք սպասում էինք ՀՀ նոր կառ ավարության ձևավորմանը, որպեսզի նաև ներկայացնեինք այս տիկնոջ դեմ կարգապահական վարույթ հարուցելու մեր դիմումը, որը պատրաստ է, պարզապես շուտով կստանանք նաև դատական ողջ նիստերի ձայնագրության խտասկավառակը դիմումին կից ներկայացնելու համար։ Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր կողմից նույնպես այդ դիմումը ներկայացվելու է ու կրկնում եմ՝ ոչ մեկ չի մարսելու Հայաստանի անունից կայացրած անարդար դա տական համակարգի վճիռները։ Ես չեմ թողնելու, որ որևէ մեկը օրը ցերեկով ու

բացահայտ սպիտակ թղթի վրա սևով գրի, որ մածունը սև է, ինչը արել է կոնկրետ այս տիկինը։ Այսպիսի «խի զախ» դա տավորները չեն մնալու համակարգում՝ որքան երկար էլ տևի իմ պայքարը, ու ով էլ լինի իշխանություն։ Անգամ՝ ՄԻԵԴ դիմելու գնով։ Այո, այդքան ծախսելու եմ, փա սատաբան եմ պահելու, բայց խայտառակ վճիռների համար չեմ վճարելու դրանից ավելի քիչը, ու պատասխանատվության դաշտ եմ բերելու անխտիր բոլորին։ Թող բոլոր դա տավորներն ականջներին օղ անեն։ Ես ոչ թե հեշտ հանձնվողներից չեմ, այլ ընդհանրապես հանձնվողներից չեմ։ Առաջիկա շաբաթվա մեջ իմ դա տական մեկ այլ հայցով առաջին նիստի քն նությունն է․ այս մի դեպքում իմ հայցն է Գառնիկ Իսագուլյանի դեմ, ում 8 ամիս է «չեն հայտնաբերում», որ պատշաճ ծանուցեն։ Եթե այս անգամ էլ այդ նիստը չսկսվի պատասխանողի «անհայտնաբերելի» լինելու հիմնավորումով, չի ուշանալու հաջորդ կարգապահական վարո ւյթի դիմումը։ Ու այդպես շարունակ՝ 10 գործերով անխտիր ու բոլոր ատյանների դա տավորների համար։ Այժմ իմ ժամանակն այլևս չեմ վա տնի Հանրային խորհրդի վրա, ու այն որքան պետք լինի՝ նվիրելու եմ դա տաիրավական համակարգը մաքրելուն։ Հայաստանի քաղաքացին վա ստակել է արդար դա տական իշխանություն ունենալու իրավունքը։ Նոր, մաքուր կենսագրությամբ դա տավորներ են պետք երկրին, որպեսզի ոչ մեկ 30 տարի անպ ատիժ չմնա քն նչականներում, դա տարաններում տեղավորած ազգականի «խի զախ» որոշումների արդյունքում ու սարսափով չլսենք տարիներ շարունակ երկրի ռեսուրսների անպա տիժ թա լանի միլիոնների մասին՝ գյուղապետերից մինչև նախագահների մակարդակ․․․ Որովհետև դրանք անպ աշտպան, անսաղավարտ, անզ րահաբաճկոն թողնված մեր եղբայրների թա փված արյան փողն է, որը չպետք է բա տնված լի ներ, եթե երկրում ար դարադ ատություն իրականացվեր ու խի զախ դա տավորները կանխ ած լի նեին այդ լվացքը․․․

Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: