Կարծում ենք, որ ճիշտ կլինի հարկային նախագծում ներառել միայն առաջնահերթ լուծումներ պահանջող դրույթները՝ շրջանառության հարկի շեմ, եկամտային հարկի դրույքաչափեր և էլի մի քանի դրույթներ, որոնք առաջնահերթ են

Փայլակ Թադևոսյանը գրոււմ է.

ՀՀ հարկային օրենսգիրքն ընդունվել է 2016 թվականի հոկտեմբերի 4-ին: Մինչև 2018 թվականի հոկտեմբերի 24-ը օրենսգրքում արդեն իսկ 12 անգամ կատարվել են փոփոխություններ՝ 50 տոկոսից ավել փոփոխությամբ:

Արդյունքում ունենք բազմաթիվ կարկատաններով օրենսգիրք: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է ևս մեկ փոփոխության նախագիծ առնվազն 47 հոդվածներով: Կարծում ենք, որ ճիշտ կլինի նշված նախագծում ներառել միայն առաջնահերթ լուծումներ պահանջող դրույթները՝ շրջանառության հարկի շեմ, եկամտային հարկի դրույքաչափեր և էլի մի քանի դրույթներ, որոնք առաջնահերթ են: Իսկ հարկման համակարգերի փոփոխություն, հարկման ռեժիմի փոփոխություն և սկզբունքային այլ դրույթները քննարկել 2019 թվականի ընթացքում այն նպատակով, որ մշակվի նոր իրավիճակին համապատասխանող նոր օրենսգիրք նոր սկզբունքներով և նոր կանոններով:

Մինչ այս կատարված փոփոխությունների մեծ մասը վերաբերում էր այդ իրավական ակտում տեղ գտած սխալների, թերությունների և տարընթերցումների վերացմանը, ինչը ևս խոսում է ընդունված հարկային ոլորտի կարգավորման նոր իրավական ակտի ընդւնման անհրաժեշտության մասին:

Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել նոր նախագծի հիմնավորումներ բաժնում նշված է, որ նախագծով առաջարկվում է. «17) հստակեցնել հարկային օրենսգրքի կիրառության նախորդ ժամանակաշրջանում հայտնաբերված խնդրահարույց կարգավորումներ, որոնք պարունակում են անորոշություններ, երկիմաստություններ կամ անհարկի բարդացնում են օրենսդրությունն ու հարկային հաշվառումը, հարկ վճարողների համար ստեղծում են անհարմարություններ:»:
Նոր օրենսգրքի մշակման անհրաժեշտությունը կարծում ենք, որ այլևս այլընտրանք չունի:

Понравилась статья? Поделиться с друзьями: