Կյանքը Աստծո նվեր է՝ ոչ ոքի տրված չէ այն խլել

ԿՅԱՆՔԸ ԱՍՏԾՈ ՆՎԵՐ Էՙ ՈՉ ՈՔՈՒ ՏՐՎԱԾ ՉԷ ԱՅՆ ԽԼԵԼ

Մարդը ծնվում է այս կամ այն երկրում,այս կամ այն ծնողից,այս կամ այն սոցիալական վիճակում անկախ իր ,պետության և հասարակության կամքից:
Համարենք սա Աստծո կամք կամ ճակատագիր:
Արձանագրենք,որ կյանքի իրավունքը Աստծո կողմից տրված իրավունք է,որը և իր արտացոլումն է գտել բոլոր ժողովրդավարական համարվող երկրների սահմանադրություններում,որոնցով որ արձանագրված է ,որ Մարդը բարձրագույն արժեք է:
Կյանքի իրավունքը դա միայն ֆիզիկապես գոյություն ունենալը չէ:
Այն իր մեջ ներառում է,ազատ տեղաշարժվելու,ընտանիք կազմելու,սիրելու ,սիրվելու,ընտանիք կազմելու և այլ ածանցյալ իրավունքներ:
Ֆիզիկապես ապրելու իրավունքը անխախտելի է:Կյանքի իրավունքից բխող այլ ածանցյալ իրավունքներ կարող են սահմանափակվել որոշակի ժամանակով,երբ անձը հանցանք է կատարում,հիվանդ է և այլն:
Սահմանափակումը պետք է կիրառվի արարքինև համարժեք և ծառայի իր նպատակներին,սակայն ոչ մի կերպ այդ սահմանափակումը չպետք է ոտնահարի Մարդու իրավունքները,քանզի Մարդը դա բարձրագույն արժեք է:
Ընդհանրապես պետք է արձանագրել հետևյալը,հանցանք կատարած անձի նկատմամբ հարկադրանքի միջոցների կիրառումը պետք է լինի օրենքով,ցանկացած շեղում օրենքից իրավապահին հավասարեցնում է հանցագործին,քանի որ երկուսն էլ խախտում են օրենքը:
Ազատազրկումը,դա հանցանք կատարած անձի,կյանքի իրավունքից ածանցյալ իրավունքների սահմանափակումն է և պետք է իրականացվի բացարձակապես օրենքով:
Վաղակետ ազատման ինստիտուտը նույնպես օրենք է և կիրառվում է հանցանք կատարած և դատապարտված անձանց նկատմամբ,այս օրենքից շեղումները,խտրականության դրսևորումները նույնպես հանցանք են և եթե այն կատարվում է ,ապա փաստացի ստանում ենք մի իրավիճակ,երբ մի հանցագործը,որը այդ պահին ունի տիտղոս,դիցուք Նախարար է, որոշում է մեկ այլ հանցագործի կյանքի իրավունքը:
Իմ համոզմամբ այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե ժողովրդավարության հետ,այլ Քրեական Ենթամշակույթի,այլ կերպ ասած գողական օրենսդրության հետ:
Երբ որոշումները կայացվում են ճիշտ և սխալով և ոտնահարվում է մարդու իրավունքները և այն պաշտպանող օրենքները:
Այս համատեքստում,երբ օրենքով դատապարտյալը կարող է վաղակետ ազատվել,բայց չի ազատվում,քանի որ դիցուք չի հաճախել սպորտ դահլիճ,ոչ այլ ինչ է,քան կյանքի իրավունքի անհամաչափ սահմանափակում:
Փաստացի ստեղծվում է մի իրավիճակ,երբ մարդը ազատազրկվում է արդեն ոչ թե իր կատարած հանցանքի համար,այլ ուղղակի դիցուք սպորտ դահլիճ չհաճախելու կամ հոգեբանին չայցելելու համար:
Այն որ այս մոտեցումը աբսուրդ է նույնիսկ քննարկման առարկա չէ:
Ամփոփեմ՝
ՀՀ ում պետք է լինի այնպիսի արդարադատություն,որ դատապարտված անձը հասկանա,գիտակցի որ պատշաճ վարքագծի և ուղղման դեպքում ինքը միանշանակ լիարժեք կարող է օգտվել իր վաղակետ ազատման իրավունքից և ոչ ոք,անկախ իր դիրքից և պաշտոնից ,իրեն չի դնի Աստծո տեղ և չի սահմանափակի իր կյանքի իրավունքը սպորտ դահլիճ չհաճախելու համար:

ԿՅԱՆՔԸ ԱՍՏԾՈ ՆՎԵՐ Էՙ ՈՉ ՈՔՈՒ ՏՐՎԱԾ ՉԷ ԱՅՆ ԽԼԵԼ:

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: