Կյանքի բավական սոլիդ տարիքում արտառոց ճչացող ֆոտոսեսիաներով ու վարքագծով մի տիկին կա ֆեյսբուքյան խորխորատներում ու լողափերում, որը վերջին 7-8 ամիսներին․․․

Կյանքի բավական սոլիդ տարիքում արտառոց ճչացող ֆոտոսեսիաներով ու վարքագծով մի տիկին կա ֆեյսբուքյան խորխորատներում

ու լողափերում, որը վերջին 7-8 ամիսներին 2 օրը մեկ իմ անձն է «հիշում», բավական գռեհիկ դրսևորումներով։ Որքան էլ ընկերներից շատերը ինձ տեղյակ էին պահում իմ անձի ուղղակի և անուղղակի հիշատակումների մասին, նախընտրում էի չգրել, չանդրադառնալ։ Մի կողմ եմ թողնում ֆեյսբուքյան «մոդել»-թարգմանիչ-հրապարակախոս-վերլուծաբան-փարիզագետ-փարիզասեր-անգլերենի վարժապետ (մանավանդ որ ժամանակին աշակերտներիցդ մեկը Ռոբերտ Քոչարյանն է եղել ու քո սովորացրած անգլերենով Աղդամի ակցենտով ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել) ու իրեն էլիտար, մյուսներին բացահայտ ժեխ համարող մեկի կողմից որևէ մեկին նման բառերով ու ոճով հիշատակելու բարոյական, ինտելեկտուալ, էթիկական ու այլ կողմերը։ Չասեմ՝ էլիտար թե ժեխային վարքագիծ է դա։

Որպեսզի այլևս շատ չտանջվի՝ ստիպված եմ գոնե մեկ գրառում անել․ Աստծո սիրուն, փոխանցեք, որ ես անդրադառնում եմ այն թեմաներին ու այնպես, ինչպես ցանկանում եմ, և ինչպես ինքն է իր ազատությունների շրջանակում Փարիզի, բալկոնի, ծովափնյա հանգստի սիրատոչոր նկարներ տեղադրում «ախ, հանձնված հայրենիքս», «ախ, Արցախս» ռազմահայրենասիրադեմագոգիկ 3-մանեթնոց լացագովազդային ընդմիջումների արանքում։
Մոռացա ասեմ․ արևմտամետության դերի մեջ մի մտեք, մանավանդ, որ ձեր շրջապատում մտերմագույն ընկերուհիները արևմտյան արժեքների դեմ պայքարող Զարթոնք հակաստամբուլյան շարժման անդամներն են կամ նախկին արևմտամետից ռուսամետի վերածված փեսայի շոշափուկները։ Փարիզը սիրելը դեռևս արևմտամետություն չէ․ գիտե՞ք, թե Կրեմլում ու հարակից հետխորհրդային «էլիտաներում» /ներառյալ Հայաստանի նախկինները/ որքան շատերն են կարոտով հիշում Փարիզյան սրճարանները, շոփինգները և

բրենդային շորերը․․․ Հարցրեք անգամ փեսային, եթե ռադիոծածկույթում է․․․
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: