Հակոբ Արշակյանն աշխատանք է առաջարկում բազմաթիվ քաղաքացիների

ԱՇԽԱՏԱՆՔ
— Փնտրում եք ամենապատվաբեր աշխատանքն աշխարհու՞մ.
— ցանկանու՞մ եք մասնակցել մեր բոլորիս երազած hայրենիքի կայացմանն ու զարգացմանը.
— պատրա՞ստ եք վերցնել պատասխանատվություն, հանդես գալ նախաձեռնություններով, լինել առաջատար, սովորել ու սովորեցնել, գիշեր-ցերեկվա աշխատանքով լծվել մեր բոլորի հայրենիքի շենացմանն ու հզորացմանը.
— տիրապետու՞մ եք ռուսերեն և անգլերեն լեզուներին, ունե՞ք համակարգչային բազային գիտելիքներ.
— բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական Հայաստանի զարգացմանը գործնական աջակցություն ցուցաբերելու Ձեր եռանդով միացե՛ք մեր թիմին հետևյալ ուղղություններով՝
1. տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափեր, դրանց աջակցություն
2. ռազմարդյունաբերություն
3. թվայնացում
Մեզ անհրաժեշտ են հետևյալ մասնագետները.
— միջազգային վաճառքի մասնագետներ
— տեխնիկական առաջադրանքների մասնագետներ
— ծրագրերի/պրոյեկտների ղեկավարներ
— պայմանագրերի մասնագետներ (իրավաբաններ)
— միջազգային կապերի մասնագետներ
— գնումների մասնագետներ
— ֆինանսների մասնագետներ
Խնդրում եմ Ձեր CV-ն ուղարկել էլ փոստի հետևյալ հասցեով՝
hr@mtcit.am

Դիմումների վերջնաժամկետ՝ 30 մարտ, 2019

Աղբյուր՝ Հակոբ Արշակյան ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: