Համադրելով այս տվյալները՝ ստացվում է, որ տարվա կտրվածքով աշխատավարձից զատ ՊԵԿ նախագահը ստացել է մոտ 15 մլն դրամ պարգևատրում կամ դրան հավասարեցված այլ վճարներ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը:

Դավիթ Անանյանը կառավարության որոշմամբ ՊԵԿ նախագահ է նշանակվել 2018թ. մայիսի 18-ին: Մինչ այդ զբաղեցրել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: Ըստ հայտարարագրի՝ նա

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարի տեղակալի աշխատավարձի ամսական դրույքաչափը կազմում է 562 190 դրամ, իսկ ՊԵԿ  նախագահինը՝ 793 680 դրամ:երկու աղբյուրից ստացել է ընդհանուր մոտ 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ:

Մամուլը անդրադարձել է ՊԵԿ նախագահի տարեվերջյան պարգևատրումներին, որը հասնում էր մի քանի միլիոն դրամի: ՊԵԿ նախագահը լրագրողներին այդպես էլ հաստակ չասաց, թե որքան պարգևատրում է ստացել պետական բյուջեից: Համադրելով այս տվյալները՝ ստացվում է, որ տարվա կտրվածքով աշխատավարձից զատ ՊԵԿ նախագահը ստացել է մոտ 15 մլն դրամ պարգևատրում կամ դրան հավասարեցված այլ վճարներ: Ուշագրավն այն է, որ պաշտոնյաները հայտարարագրում են «մաքուր» եկամուտը՝ հարկերը հանած:

Աղբյուրը՝ https://hetq.am

Понравилась статья? Поделиться с друзьями: