Համեղ կոտլետներ՝ առանց մսի

Փափուկ կոտլետներ, որոնց բաղադրության մեջ չկա ոչ մի գրամ միս։ Համեղ և հրաշալի բաղադրատոմս։

Հարմար է ոչ միայն պասի ժամանակ, այլև, երբ որոշում եք անցկացնել թեթև օր կամ ուղղակի համեղ սնվելով չգիրանալ։

Բաղադրությունը

Կաղամբ՝ 0,7 կգ ,

կարտոֆիլ՝ 2 հատ,

սոխ՝ 2 հատ,

սպիտակաձավարի շիլա՝ 5 ճաշի գդալ,

աղ՝ ըստ ճաշակի,

30 գրամ արևածաղկի ձեթ` տապակելու համար,

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը քերում ենք քերիչով։ Կաղամբը մանր կտրում ենք և գցում ջրի մեջ, որը արդեն եռում է։ Եփում ենք այնտեղ մոտ 10 րոպե։ Եթե թարմ կաղամբ չէ, ապա ավելի երկար։ Մաքրում ենք սոխը և կտրում։ Տապակում ենք թավայի մեջ։ Խառնում ենք բոլոր բաղադրիչները։ Հանգիստ ենք թողնում ֆարշը 20 րոպե, որպեսզի շիլան հասունանա։ Ձևավորում ենք կոտլետները, պատում ենք ալյուրով բոլոր կողմերից և տապակում թավայի մեջ։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: