Համեղ, սպիտակ և փայլուն գլազուր Զատիկի կուլիչի համար.

Պատրաստում ենք համեղ, սպիտակ և փայլուն գլազուր Զատիկի կուլիչի համար. ես միշտ այսպես եմ պատրաստում

Բաղադրիչներ կուլիչի գլազուրի համար

  • 1 բաժակ շաքարի փոշի
  • 6 ճ գդ ջուր
  • 1 թ գդ ժելատին

Պատրաստման եղանակը

  • Ժելատինը խառնում ենք 2 ճ գդ ջրին և թողնում 10 րոպե:
  • Մնացած ջրին ենք խառնում շաքարը և մարմանդ կրակի վրա դնում ու դանդաղ անընդհատ խառնում մինչև լուծվելը:

  • Կրակի վրայից հանում ենք արդեն պատրաստի օշարակը և վրան ավելացնում ժելատինով խառնուրդը, դանդաղ խառնում ենք: Ամբողջ հարիչով մի քանի րոպե հարում ենք ,քանի դեռ այն չի դարձել ավելի փարթամ և սպիտակ;
  • Թողնում են գլազուրը մի քանի րոպե հանգստանա, որից հետո կուլիչի վրան ծածկում ենք գլազուրով այն շատ արագ սառչում է և չի թափվում կողքերից: Շատ համեղ և փայլուն է ստացվում: 

Բարի Ախորժակ

Աղբյուր՝ Հայինֆո

 

Понравилась статья? Поделиться с друзьями: