Հայաստանը ՍՈՒ–30ՍՄ կործանիչների ձեռքբերման պայմանագիր ստորագրեց

Հայաստանը ՍՈՒ–30ՍՄ կործանիչների ձեռքբերման պայմանագիր ստորագրեց:

Sputnik Armenia լրատվակայքի հարցմանը ՀՀ ՊՆ-ից պատասխանել են. «Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է»:

Ինքնաթիռների քանակը և այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեռ 2018 թվականի օգոստոսից նշել էր, որ պլանավորվում է թարմացնել ավիացան:

Понравилась статья? Поделиться с друзьями: