«Հայաստանի կայունությունը միշտ էլ կարևոր է եղել դաշնակցության համար»,- ասում է Իշխան Սաղաթելյանը: Երբ 1992թվականին,պա տերազմի ամենածանր տարում Երևանում հանրահավաքներ էիք անում, հրաժարականներ էիք պահանջում,կայունության մասին էի՞ք մտածում

«Հայաստանի կայունությունը միշտ էլ կարևոր է եղել դաշնակցության համար»,- ասում է Իշխան Սաղաթելյանը:

Երբ 1992թվականին,պա տերազմի ամենածանր տարում Երևանում հանրահավաքներ էիք անում, հրաժարականներ էիք պահանջում,կայունության մասին էի՞ք մտածում: Երբ 1995 թվականին ահ աբեկչական գործողություններ էիք նախապատրաստում Հայաստանի իշխանությունների դեմ,նպատակ ունենալով գլխատել այն,կայունության մասին էի՞ք մտածում: Երբ 1999 թվականին,մինչև Հոկտեմբերի 27 ձեր կուսակցության կարկառուն անդամ Տիգրան Նաղդալյանը ամեն օր հեռուստատեսությամբ ա տելություն էր տարածում Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի նկատմամբ,կայունության մասին էի՞ք մտածում: Երբ 1999

թվականի Հոկտեմբերի 27-ին ձեր դաշնակցական ընկերները Ազգային ժողովում ս պանդ կազմակերպեցին և առաջինը զանգեցին ընկեր Հրանտին,կայունության մասին էի՞ք մտածում: Երբ 2008 թվականի Մարտի 1-ին մեզ վրա կրակում ու խոշ տանգում էին,կալ անավորում ու հետապնդում էին,իսկ դուք շամպայնով շնորհավորում ու կոալիցիա էիք կազմում,կայունության մասին էի՞ք մտածում:

Երբ 44 օրյա պ ատեր ազմից հետո վեց ամիս մայրաքաղաքը պահել էիք լարվածության մեջ,խրախուսում էիք բանակի բարձրագույն սպայակազմին խառնվել ներքաղաքական կյանքին,կայունության մասին էի՞ք մտածում: Դուք պատասխանատու եք այնքան,որքան ՀՀԿ-ն,որքան Քոչարյանը,որքան Սարգսյանը՝երկիրը թալ անելու, ասպատակելու,գո ղերի պետություն ստեղծելու համար: Ու ժողովուրդը ձեզ պա տասխան տվեց ձեր արածների համար:
Լյովա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: