Հայաստանի մարզերի զարգացման առաջարկ N1 Սամվել Գևորգյանից

Հայաստանի մարզերի զարգացման առաջարկ N1
Քանի որ վաղը Հայաստանի նորընտիր ԱԺ առաջին նիստն է և նաև շուտով կսկսվի կառավարության ձևավորումը ու հաշվի առնելով, որ ֆեյսբուքյան հարյուրից ավելի ընկերներս հավանաբար կլինեն կառավարությունում, արդեն պատագամավորներ են, ինչպես նաև համայնքների ղեկավարներ են ու պարզապես համայնքների ակտիվ անդամներ, այս գաղափարը զուտ առաջարկ նրանց ներառելու իրենց ծրագրերում:

Մարզային զարգացումը Հայաստանի համար ոչ միայն առաջնահերթություններից մեկն է, այլ համար առաջին գործը: Շատ մոտեցումներ կան, սակայն մեր պարագայում պետք է հիմնավոր և երկարաժամկետ աշխատող գործիքներ ներդնել: Օրինակ, լքված համայնքների զարգացման այս ռազմավարությունը կիրառվում է զարգացած շատ երկրների կողմից:

Համայնքը կամ պետությունը իր կամ միջազգային կազմակերպությունների միջոցներով վերանորոգում է բնակարաններ, առանձնատներ, նվազագույն ենթակառուցվածքներ և այն սիմվոլիկ գներով վաճառում բոլոր ցանկացողներին, ովքեր պարտավորվում են Երևանից կամ մեծ քաղաքներից կամ նույնիսկ արտասահմանից տեղափոխվել և մշտապես բնակվել տվյալ համայնքում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում այդպիսի տները վաճառում են ընդամենը 1 ֆունտ ստեռլինգով: Այս ծրագրին կարելի է ուղղել միջազգային շատ կազմակերպություների գումարները, քանի որ շատ ծրագրերով մեծ գումարներ են ծախսվում ու նրանց արդյունավետություն բավականին ցածր է:

Զուտ գաղափար, որը շտկման ու դետալների մեջ խորանալու, ինչպես նաև ադապտացնելու կարիք ունի, սակայն կարծում եմ կաշխատի:

Понравилась статья? Поделиться с друзьями: